Ահազանգ․ Դարակերտում և Առինջում հոսանքի տատանումների պատճառով գյուղացիների տեխնիկան վնասվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Արարատի մարզի Դարակերտ գյուղում արդեն մեկ տարի է՝ հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա և այլ էլեկտրական տեխնիկա շահագործում են ահ ու դողով: Պատճառն էլեկտրաէներգիայի անկանոն տատանումներն են:

«Հոսանքի կայունացուցիչը դրել եմ, որ հզորությունը 220 լինի, առանց սրա 180-ն է: Բաքսին չի միանում, անջատվում է: Լույսերը տատանվում են, բաքսին հազիվ անջատեցինք»,- խնդիրը ներկայացնում է Դարակերտի բնակիչ Արամ Մանուկյանը:

Factor.am-ին ահազանգած դարակերտցիները պատմում են, որ վերջին մեկ տարում էլեկտրաէներգիայի տատանումներից առաջացած վնասներից խուսափելու համար հոսանքի կարգավորիչներ են տեղադրել: Սակայն սա էլ հարցի լուծում չէ: Մանուկյանները մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ հոսանքի կարգավորիչն են ձեռք բերել: Նախորդը վնասվել է հոսանքի տատանումներից:

Իսկ հարևան տանն էլեկտրաէներգիայի տատանումների պատճառով շարքից դուրս է եկել 300 հազար դրամ արժողությամբ համակարգիչը: Ըստ տանտերերի՝ այն գնել էին մի քանի ամիս առաջ: Իգիթյանների այրված համակարգչի խնդրով հենց նրանց բնակարանից Factor.am-ը զանգահարեց «Մասիս» էլեկտրացանց: Կառույցի շահագործման բաժնի պետ Արտակ Շահբազյանը մեր եթերում բնակիչներին առաջարկեց խնդրի մասին գրավոր տեղեկացնել:

Անդրադառնալով Դարակերտում էլեկտրաէներգիայի անկանոն տատանումներին՝ «Մասիս» էլեկտրացանցի շահագործման բաժնի պետն ասաց, որ նախկինում նման խնդիր եղել է, եկել, կարգավորել են, իսկ հիմա պատճառներն իրենց համար էլ են անհայտ:

«Տատանումների պատճառը քամին է, փոթորիկը: Այդքան էլ խնդիրն այդպես չէ, ծառեր կային, որ կտրեցինք, խնդիրը կարգավորել ենք: Եթե էլի խնդիր կա, թող Արամին տեղյակ պահեն, մենք կկարգավորենք»,- ասաց նա:

Արամը, որին խնդրիների դեպքում առաջարկում է դիմել «Մասիս» էլցանցի պատասխանատուն, Դարակերտ համայնքի էլցանցի տեսուչն է: Նա էլ իր հերթին պնդում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում բնակիչների բողոքները փոխանցել է վերադասին:

Նույնպիսի իրավիճակ է նաև Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Factor.am-ին ահազանգած քաղաքացիները նշում են, որ այստեղ ևս տատանումները սովորական երևույթ են։ Բոլորովին  վերջերս խափանվել է գյուղի բնակիչ Մերուժան Մերոյանի սառնարանը:

Առինջի բնակիչներից մեկն էլ հոսանքի կարգավորիչ է ձեռք բերել և պարզել, որ 220-ի փոխարեն՝ իր բնակարան մտնում է ընդամենը 160 վոլտ էլեկտրաէներգիա: Համայնքի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ էլցանցից տեղեկացրել են՝ տարածքում պետք է լրացուցիչ հոսանքափոխարկիչ տեղադրել, խնդիրը կարգավորելու համար:

ՀԷՑ մամուլի ծառայությանից Factor.am-ին խնդրի վերաբերյալ փոխանցեցին, որ Առինջ համայնքի Պարույր Սևակ թաղամասի ենթակայանը կառուցված է, որն առաջիկա օրերին կտեղադրվի և խնդիրը մինչև փետրվարի վերջ կլուծվի: Անդրադառնալով Դարակերտի խնդրին՝ կառույցի մամուլի ծառայությունից նշեցին, որ առայժմ անհայտ են հոսանքի տատանումների պատճառները: Մասնագետներն ուսումնասիրություններ են կատարում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան