ORSIS-ի հետ կապված նոր քրեական գործով անցնող ՊՆ փոխնախարարը Մակար Ղամբարյանն է․ նա իր առնչությունը հերքում է

Լուրեր

06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
Բոլորը

Factor.am-ը քիչ առաջ գրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում Ռուսական ORSIS ընկերության հետ կապված նոր քրեական գործ է հարուցվել:

Factor.am-ի տեղեկություններով՝ գործով անցնում է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա՝ փոխնախարարներից մեկը:

Մեր տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն նոր քրեական գործը հարուցել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արժեքավոր նվեր յուրացնելու և երկրում ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու փաստերով:

Պաշտպանության նախարարության և Հատուկ քննչական ծառայության մեր հավաստի աղբյուրները փոխանցեցին, որ խոսքը ՊՆ փոխնախարար Մակար Ղամբարյանի մասին է:

ՊՆ փոխնախարար Մակար Ղամբարյանը, Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց. «Չեմ ցանկանում մեկնաբանել այն ընթացքը, ինչ-որ այս պահին իրականացվում է: Միայն կասեմ, որ այն ինչ ասում եք՝ իրականությանը չի համապատասխանում: Ես վստահ եմ, որ ամբողջական տեղեկատվությունը իրավապահները իրենց աշխատանքի ավարտին կհրապարակեն: Ես վստահում եմ մեր իրավապահներին»:

Հստակեցնող հարցին՝ երաշխավորում է, որ երբ իրավապահներն ավարտեն իրենց աշխատանքերը, պարզ կլինի, որ ինքն առնչություն չունի գործի հետ, փոխնախարարն արձագանքեց․ «Ինչ է նշանակում երաշխավորում եք, որ Ձեր անունը չենք տեսնի այնտեղ: Ես հետևյալն եմ երաշխավորում, որ իրականության հետ կապ չունի: Իսկ թե ինձ հետ կապ ունի՝ դա ասացի, որ չեմ ցանկանում մեկնաբանել»:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս տարվա մայիսին չեղարկել է ռուսաստանյան ORSIS ընկերության կողմից 1,9 միլիոն դոլարի Dedal-T2.380 Hunter LRF ֆիրմայի գիշերային տեսադիտման հատուկ սարքերի մատակարարման գործընթացը: Ինչպես պաշտպանության նախարարության մեր աղբյուրն էր փոխանցել և հետագայում էլ հաստատել էր անձամբ նախարար Դավիթ Տոնոյանը, գործարքի չեղարկման պատճառը եղել է ռազմականի փոխարեն որսորդական տեսադիտման հատուկ սարքերի մատակարարման փորձը:

ORSIS ընկերության երևանյան «Օրսիս Արմս» ՍՊԸ-ն այս տեղեկությունները հերքում է:

Նարեկ Կիրակոսյան