«Հետհեղափոխական Հայաստան. ի՞նչ էինք ակնկալում և ի՞նչ ունենք այսօր» թեմայով ասուլիս. ՈՒՂԻՂ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

«Համակարգերում արմատական բարեփոխումներ չեն եղել, հարկավոր են արմատական բարեփոխումներ», -այս մասին «Հետհեղափոխական Հայաստան. ի՞նչ էինք ակնկալում և ի՞նչ ունենք այսօր» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երբ ԱԱԾ ղեկավար նշանակվեց Արթուր Վանեցյանը, ոստիկանապետ՝ Վալերի Օսիպյանը, հասարակությունն ընդվզեց, և ինչպես տեսնում ենք, որոշ դեպքերում հասարակության ձայնը տեղ չի հասնում։

Որո՞նք են այն մեխանիզմները, որոնց միջոցով հասարակությունը պետք է ունենա իր տեսակետը տեղ հասցնելու։

«Իմ խիղճը մաքուր է Օսիպյանի և Վանեցյանի մասով իմ ունեցած դիրքորոշումը պատշաճ կերպով հայտնած լինելու հատվածում։ Հրապարակավ և բոլոր հնարավոր խոսակցությունների ժամանակ ասել և հիմնավորել եմ նշանակումներից անմիջապես հետո, որ այդ մարդիկ այդ պաշտոններն, իմ կարծիքով, չպետք է զբաղեցնեն։ Իսկ զբաղեցնելու դեպքում արդյունավետությունը ցածր է լինելու՝ չհաշված, որ կարող են վնասներ լինել։ Առայժմ մութ, առեղծվածային պատմությունների համատեքստում վարչապետը գտավ, որ նրանք պետք է պաշտոնանկ լինեն։ Ես էլի համարում եմ, որ այդ համակարգերում արմատական բարեփոխումներ չեն եղել։ Բարեփոխումներ չեն եղել, ուր մնաց արմատական լինեին։ Հարկավոր է այդ համակարգերը քննադատել։ Չի կարող հետհեղափոխական Հայաստանում ոստիկանության բաժնի պետ լինել մարդ, ով կեղծ մատնագիր է գրել։ Հրապարակավ ասել եմ, թե ինչո՞ւ են մարդիկ այդ պաշտոններում ու այդպիսի հարյուրավոր պաշտոնյաներ կան։ Հարկավոր է համակարգային հականեխում իրականացել»,- նկատեց Բարսեղյանը։

Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ էիք ակնկալում հեղափոխությունից հետո և ի՞նչ ունենք այսօր, ասաց, որ իր ակնկալածների կեսից ավելին տեղի է ունեցել և շատ արագ։

«Նախ ջախջախվել է պետության զավթման համակարգը, պետության զավթումը դադարեցվել է։ Սա ամենամեծ նվաճումն է։ Երբ որ օրգանիզմի միջից այդ քաղցկեղը պոկվել հանվել է, բայց ճիշտ է՝ բազմաթիվ շոշափուկներ մնացել են, որոնք սնվում են նախկինների տված հույսերով՝ էս է, քիչ մնաց, լավ կլինի և այլն, և այլն, բայց երկար կյանք չեն ունենա։ Ես նախկինների վերադարձի ոչ մի շանս չեմ տեսնում։ Ոչ թե չեմ ուզում, որ վերադառնան, այլ իսկապես տեսնում եմ, որ իրենք վերադառնալու ճանապարհ չունեն, որովհետև հանրությունից ոչ ոք դեռ հիշողությունը, խելքը չի ծախել»,- ասաց նա։

Բարսեղյանը նաև մատնանշեց տեղի ունեցած երկու կարևոր ընտրությունները երկրում, որոնք ինքը գնահատում է որպես ազատ կամաարտահայտման դրսևորումներ։

«Մեկը Երևանի ավագանու ընտրություններն էին, մյուսը՝ խորհրադարանի, նաև կարող եմ ավելացնել բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, այդ թվում՝ նաև երկու կարևոր ընտրություն, որտեղ իշխանության թևը հաղթանակ չի տարել՝ Աբովյանը և Կապանը։ Ճիշտ է՝ 2 քաղաքներում ՏԻՄ-երի համակարգում դեռ հեղափոխություն չի եղել, բայց սկսել են ավելի բարեխիղճ աշխատել համայնքապետերը։ Սակայն սա չի նշանակում, որ իրականությունն անդառնալիերոն փոխվել է դեպի լավը, որովհետև բազմաթիվ ընտրական դիրքերում, մերձընտրական դիրքերում մնում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ եղել են այդ հանցագործությունների կազմակերպման մեքենայի մեջ»,- ասաց Բարսեղյանը։