Արտասահմանյան հեռուստաալիքների վերահեռարձակման մասին Տիգրան Հակոբյանի հայտարարությունը տարակուսանք է առաջացրել ՌԴ դեսպանության մոտ

Լուրեր

05.04.2026 | 11:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
05.04.2026 | 10:47
Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է․ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը
05.04.2026 | 10:35
Մահացել է Զորի Բալայանը
04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
Բոլորը

Հայաստանի ղեկավարության՝ հայ-ռուսական դաշնակցային, եղբայրական հարաբերությունների մասին հայտարարությունների ֆոնին «ռուսական ալիքների վերահեռարձակմումը ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսանալու մասին թեզը» տարակուսանք է առաջացնում: Այս մասին ասված է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի՝ հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան հեռուստաալիքների վերահեռարձակման մասին հայտարարությանն ի պատասխան Հայաստանում ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրությունում:

«Ուշադրություն դարձրեցինք ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի դիրքորոշմանն այն մասին, որ հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան հեռուստաալիքների վերահեռարձակումը, որոնց թվում են նաև ռուսականները, սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Տիգրան Հակոբյանի մեկնաբանությունից զարմանքով տեղեկացանք, որ Հայաստանում ՌԴ դեսպանը համաձայն է այս մոտեցմանը:

Կցանկանայինք հիշեցնել, որ ՌԴ դեսպանի հետ միակ, այն էլ՝ բավական վաղուց կայացած հանդիպման ժամանակ Տիգրան Հակոբյանի հնչեցրած՝ առանց արտասահմանյան հեռուստաալիքների «նվազագույն սոցիալական փաթեթ» ստեղծելու մտադրությունն ընդամենն ընդունվել է ի գիտություն։ Ընդ որում, դիվանագիտության առաքելության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների շահերը, որոնք ռուսական ալիքների մշտական լսարանն են:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ղեկավարության՝ հայ-ռուսական դաշնակցային, եղբայրական հարաբերությունների մասին հայտարարությունների ֆոնին «ռուսական ալիքների վերահեռարձակումը ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսանալու մասին թեզը» տարակուսանք է առաջացնում»,- ասվում է ՌԴ դեսպանության հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպետք է լինեն։