Մի՞թե ավելի ճիշտ չէր լինի 100 մլն-ը ծախսել հայկական ՀՕՊ-ի կատարելագործման վրա. Հրանտ Բագրատյան

Լուրեր

19.06.2026 | 14:05
Մայրն ու տատը մեղավոր են ճանաչվել նորածնի մահվան գործով, բայց չեն ազատազրկվի
19.06.2026 | 13:56
Հայաստանը պաշտպանական տեխնոլոգիաների սպառողից վերածվում է բարձր տեխնոլոգիական արդյունք առաջարկող գործընկերոջ․ Մխիթար Հայրապետյանի ելույթը՝ Փարիզում
19.06.2026 | 13:47
Միհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին
19.06.2026 | 13:42
Ուշադրություն չպետք է դարձնենք. ՔՊ-ականը` Զատուլինի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 13:34
Դավիթ Ղազինյանը դատի է տվել ԿԸՀ-ին․ պահանջում է իր մասով երկու որոշումներն անվավեր ճանաչել
19.06.2026 | 13:30
Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի
19.06.2026 | 13:22
Ինչո՞ւ չեք գալիս ԱԺ նիստերին. հարց` Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 13:14
ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ պարտավոր է որոշում կայացնել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո
19.06.2026 | 13:07
Կալանքից ազատ է արձակվել Նորագավիթում 2 պատերազմների մասնակցի աղմկահարույց սպանության գործով ինքնաձիգից կրակահերթ արձակած մեղադրյալը
19.06.2026 | 12:57
Իսրայելի կողմից Լիբանանին հարվածների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել
19.06.2026 | 12:45
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի պահուստարանի կափարիչը պայթել է ռուսական ՀՕՊ-ի հրթիռից
19.06.2026 | 12:36
Լոռու Ուռուտ գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
19.06.2026 | 12:25
Պատգամավորի թեկնածուներ են կալանավորվել // ՀՀ-ն ու Airbus Helicopters-ը պայմանագիր են ստորագրել․ ԼՈՒՐԵՐ
19.06.2026 | 12:19
Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում զոհեր կան, այդ թվում՝ օտարերկրյա նավի անձնակազմի անդամ
19.06.2026 | 12:15
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Բոլորը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ռուսական «ՍՈՒ-30» 4 կործանիչներ ձեռք բերելուն:

«Վերջին շրջանում հանրությունը տեղեկացվեց ռուսական «ՍՈՒ-30» 4 կործանիչների ձեռք բերման մասին։ Երկրի ղեկավարությունը նույնիսկ շտապեց ֆոտոսեսիա անցկացնել նոր ստացված «գույքի» հետ։ Պե՞տք էին այդ ինքնաթիռները մեզ և արդյոք դրանց ձեռքբերումը ֆինանսապես արդարացվա՞ծ է։

4 ոչ նոր կործանիչների (4+ տեխնոլոգիա) հայտնվելը ՀՀ սպառազինության համակարգում պետք է բացառապես հիմնավորել ՀՀ պաշտպանական դոկտրինայի դիրքերից։ Կ՞ա նման փաստաթուղթ։ Չգիտեմ։ Համենայն դեպս, ՀՀ ներկայիս իշխանավորներից ոչ ոք չի ասել, որ կործանիչների ձեռքբերումը նախատեսված է դրանով։ Դատելով մամուլում հրապարակված պաշտոնեական տեղեկատվությունից՝ կործանիչները ձեռք ենք բերվել ՌԴ ներքին գներով։ Նկատի ունենալով МАКС օդային շոուի ընթացքում ՌԴ ՊՆ կողմից ինքնաթիռների ձեռք բերման պաշտոնապես հրապարակված գները, ստացվում է, որ յուրաքանչյուր ինքնաթիռի համար ՀՀ-ն վճարել է շուրջ 1.5 մլրդ ռուբլի կամ 25 մլն դոլար (ընդամենը շուրջ 100 մլն դոլար)։ Դրա հետ կապված կա 2 հարց։

1. Ի՞նչն ենք մենք կործանելու առաջիկա պատերազմում։ Ադրբեջանական բանակի կրակային հզորությունը առնվազն 2.3 անգամ գերազանցում է մեր հնարավորությունները. 450 տանկը (որից 100-ը T-90, իսկ մնացածը Իսրայելի կողմից մոդեռնիզացված T-72-եր), 2000 БТР և БМП-ն (այդ թվում հարավաֆրիկյան), 700 հրետանական համակարգերը, ռուսական (այդ թվում՝ Солнцепек, չեխական հրթիռային համակարգերը, բելառուսական Պոլոնեզները, թուրքական , Կասիրգաները), ինչպես նաև շուրջ 120 ինքնաթիռներն ու 150 ուղղաթիռները մեծ ուժ են մեր համեմատությամբ։ Դրան պետք է ավելացնել առնվազն մի քանի հազար դրոն։ Բարեբախտաբար, մենք ունենք լավ դաշնակից. լեռները։ Անշուշտ մեր տրամադրության տակ կան ստրատեգիական, մեծ հեռավորության (300 կմ և ավել) հրթիռներ և այլ հնարավորություններ։ Հիմա հասկանանք. ի՞նչ են անելու այդ 4 կործանիչները։ Ընդամենը 4-ը։ Կործանելո՞ւ են այդ համակարգերը։ Իհարկե՝ ոչ։ Հակառակորդն ունի բարձր ճշգրտության և տարբեր բարձրությունների վրա անթերի աշխատող ԱՍԱ, բելառուսական Բուգ, Իսրայելական Բարակ-8, ռուսական Ս-300 Ֆավորիտ ՀՕՊ համակարգեր։ Մեր ինքնաթիռները խփվելու են ճնճղուկի պես։ Մի՞թե ավելի ճիշտ չէր լինի վերը նշված 100 մլն-ը ծախսել հայկական ՀՕՊ-ի կատարելագործման, հրթիռային հրետանու, հակադրոնային ցանցային համակարգեր ձեռք բերելու վրա։

2. Նշված 100 մլն-ից սոսկ մի մասն է վճարվել այսպես կոչված «կոռուպցիոն» փողերով։ Մյուս մասի համար վճարումն անհայտ ձևով է կատարվել։ Եվ այստեղ հարց կա. կարո՞ղ է պարտք եք վերցրել։ ԱԺ-ն այդ մասին գիտի՞, հաստատե՞լ է»,- գրել է նա: