ԵԽԽՎ անդամ պետությունների կառավարությունները պետք է անեն ամեն ինչ՝ կանխելու փախստական ​​և գաղթական երեխաների անհետացումն աշխարհում. Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

Լուրեր

15.07.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը հօգուտ ՌԴ-ի հայտարարություններ է անում, սա ուղիղ խոչընդոտ է ճիշտ օրակարգի ուղղությամբ․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:46
«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.07.2026 | 19:30
Ինչո՞ւ են ռուս սահմանապահները ստուգումներ իրականացնում Նռնաձորում․ իրավական հիմքերն ու գործող կարգավորումները 
15.07.2026 | 19:21
ՍԱՏՄ-ն կասեցրել է Երևանի «Նյու Յորք» բարի գործունեությունը
15.07.2026 | 19:15
Սամվել Կարապետյանը չունի իշխանափոխության գաղտնի պլան․ դա ՌԴ-ի իշխանության գաղտնի պլանն է․ Գագիկ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:00
Կհրավիրվի՞ Գարեգին Բ-ն ԱԺ անդրանիկ նիստին․ կանոնակարգը՝ ընդդեմ քաղաքականության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:46
Վաղարշյանի միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել
15.07.2026 | 18:42
Արսեն Բեգլարյան. «Այս մակարդակում հեշտ չի լինում»
15.07.2026 | 18:35
ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասում
15.07.2026 | 18:26
Կիևը ԵՄ վարկի միջոցներով Չինաստանից ԱԹՍ-ների բաղադրիչներ գնելու թույլտվություն է ստացել․ FT
15.07.2026 | 18:17
Վահե Գևորգյան. «Կարող եմ վստահ ասել՝ «Ելիմայի» դեմ շատ հետաքրքիր հանդիպում է լինելու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:10
TRIPP+ հիմնադրամի ղեկավար է նշանակվել // Փլուզում՝ Կոտայքի ՀԷԿ-ում․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 18:01
Բայրամովը հուլիսի 16-17-ը ՌԴ-ում կլինի․ նրան կընդունի Լավրովը
15.07.2026 | 17:50
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 մեքենա․ Դատախազություն
15.07.2026 | 17:41
Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել․ Թրամփ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում՝ «Փախստական և գաղթական երեխաների անհետացման դեպքերը Եվրոպայում» թեմայով: Ելույթում Մ. Մելքումյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի ոտնձգություններին Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, հակադարձել Ադրբեջանի պատվիրակության
անդամի անհիմն հայտարարություններին:

«Պարոն նախագահ, հարգելի գործընկերներ,

Այսօրվա մեր քննարկման թեման խիստ արդիական է, և չափազաց դժվար է փնտրել ու գտնել արդյունավետ լուծում։

ԵԽԽՎ անդամ պետությունների կառավարությունները պետք է անեն անհրաժեշտ ամեն ինչ՝ կանխելու համար հազարավոր փախստական ​​և գաղթական երեխաների անհետացումն ամբողջ աշխարհում: Դա ուղղակիորեն բխում է երեխայի գերագույն շահերից:

Քանի որ Եվրախորհրդի անդամ բոլոր երկրները ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի կողմեր են, ուստի նրանք պետք է պաշտպանեն երեխաների  շահերը:  Գաղթական և փախստական երեխաների ընդունելության և խնամքի պայմանները պետք է բավարարեն   մարդու իրավունքների հիմնական պահանջները:  Երեխաները, լինեն նրանք փախստական, թե ոչ, իրավունք ունեն ապրելու նորմալ պայմաններում, որպեսզի չկորցնեն իրենց առողջությունը, չենթարկվեն հոգեբանական խեղման:

Իսկ ի՞նչ եղավ 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ Ադրբեջանի զինյալները կործանարար ռումբեր էին արձակում խաղաղ հայ բնակչության դեմ Արցախում: Եղավ այն, որ 12-ամյա հայ պատանին՝ Վաղինակը, զոհվեց ադրբեջանական ռմբակոծությունից։  Ընդ որում, այդ հարվածները սրիկաները տեղացել էին հենց դպրոցի վրա: Վիրավորվեցին տասնյակ այլ դպրոցականներ ևս: Բայց ու՞ր է այդ ոճրագործության քաղաքական և իրավական գնահատականը:

Պարզից էլ պարզ է, որ նման ոճրագործությունները չպետք է ներվեն: Եվ ի՞նչ ներելու մասին է խոսքը, երբ Ռամիլ Սաֆարովի նման տականքներն Ադրբեջանում հերոսացվում են: Սա նշանակում է, որ չպետք է ներել այդ հերոսացումը կազմակերպող պետությանը: Այո, այդ պրակտիկան կա միջազգային իրավական կոնվենցիաներում: Եվ դա պետք է կիրառել:

Ս.թ. մարտի 31-ին Արցախի հանրապետությունում սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Արցախի ժողովուրդը պատրաստ է նոր ընտրություններին, և դուք կտեսնեք այդ առումով, թե որն է ժողովրդավարությունը: Այո, կայացած պետություն՝ իր բոլոր պետական ինստիտուտներով: Այդ թեմայով կխոսենք դրանից հետո՝ ապրիլ ամսին:

 

Հարգելի գործընկերեր,

Վերջում ուզում եմ անդրադառնալ Ադրբեջանի պատվիրակության մեր գործընկերոջ կողմից առավոտյան արված հայտարարությանը։ Նա շատ տարօրինակ մի բան ասեց՝ իբրև թե Ադրբեջանի անկայուն վիճակն ու տարբեր խնդիրները պայմանավորված են Արցախի անկախության փաստով։

Ո’չ, և կրկին անգամ ո’չ, սա արհեստականորեն ստեղծված փաստարկ է։

Կարծում եմ՝ մենք միշտ միասին պետք է իրավական և քաղաքական գնահատական տանք նշված երևույթներին»։