Կոմպոզիտորների միությունում սև ցուցակներ կա՞ն․ կոմպոզիտորը և միության նախագահը հակադարձում են միմյանց

Լուրեր

16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
Բոլորը

Հոկտեմբերի 29-ին տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության համագումարը, որի ժամանակ միության անդամները պետք է ընտրեն նոր նախագահ կամ էլ վերահաստատեն իրենց ընտրությունը՝ Արամ Սաթյանին թողնելով պաշտոնավարելու ևս մեկ ժամկետով։

Որքանո՞վ է միությունը նպաստել, որպեսզի հայ կոմպոզիտորների գործերը հնչեն Հայաստանում և արտերկրում և ի՞նչ բացթողումներ է ունեցել այն վերջին տարիների իր գործունեության ընթացքում։ Կոմպոզիտոր, միության անդամ Աշոտ Բաբայանը այն համոզման է, որ վերջին տարիներին միությունը հետընթաց քայլեր է կատարել՝ որդեգրելով 80-ականների սովետական գործելակերպը։

Աշոտ Բաբայանը խոսում է միության ներսում գոյացած սև ցուցակներից։ Նա հավաստիացնում է, որ իր, Դավիթ Սաքոյանի, Մարտուն Իսրայելյանի, Էդուարդ Հայրապետյանի և մի շարք այլ կոմպոզիտորների գործերը միությունը պարզապես անտեսում է, արդյունքում շատերը խզում են կապերը միության հետ։

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, սակայն, հակադարձում է՝ հավաստիացնելով, ոչ մի կոմպոզիտորի նկատմամբ խտրական վերաբերմունք չի ցուցաբերվում։ Աշոտ Բաբայանը պնդում է, որ միությունը նախապատվությունը տալիս է փոքրածավալ գործերին, իսկ մեծակտավ ստեղծագործություններն անտեսվում են, այսինքն՝ կարևորվում է ոչ թե որակը, այլ քանակը։ Իսկ ահա Արամ Սաթյանը համաձայն չէ այդ պնդումներին․ նա նախընտրում է հնարավորություն տալ միանգամից մի քանի կոմպոզիտորների, այլ ոչ թե մեկին, ում չի հաջողվի լցնել նույնիսկ դահլիճի կեսը։ Միության նախագահը անդրադառնում է նաև Դիլիջանի ստեղծագործական տան վիճակին, անդրադառնում է միության խնդիրներին, այդ թվում՝ շենքի չջեռուցվելու փաստին։ Ինչ վերաբերում է ստեղծագործական պրոցեսին, Արամ Սաթյանը ցանկություն է հայտնում, որ պետությունը միությանը գոնե որոշ ժամանակով շոշափելի աջակցություն ցուցաբերի։

Աննա Բաբաջանյան