«Մեզ հատուկ սարքով ստուգում էին, թուղթ էինք լրացնում». ի՞նչ են պատմում Չինաստանից Հայաստան ժամանողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 17:40
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը
31.08.2026 | 17:32
«Մանչեսթեր Սիթին» ևս մեկ նորեկ ունի
31.08.2026 | 17:24
Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Նարենդրա Մոդին հայերեն գրառում է արել
31.08.2026 | 17:17
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
31.08.2026 | 17:09
Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ
31.08.2026 | 17:00
Ռուսաստանից 100 հազարավոր մարդիկ են բերվե՞լ ընտրություններին մասնակցելու համար․  ԱԱԾ-ն ինչ տվյալներ ունի
31.08.2026 | 16:54
Երևանում այսօր ու վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
31.08.2026 | 16:46
Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են Հայաստան-Տաջիկստան տնտեսական համագործակցության զարգացումը
31.08.2026 | 16:35
Պուտինը Բիշքեկում է․ սպասվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
31.08.2026 | 16:24
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը
31.08.2026 | 16:16
Ասում են՝ ապօրինի ա, ուզում են քանդեն, 30 տարի ապրում եմ էս տնակում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 16:07
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում ռուսական ակումբում. աղբյուր
31.08.2026 | 15:55
Պուտինը չգիտի՝ ինչպես ավարտել պատերազմը և մտավախություն ունի իր անձնական անվտանգության վերաբերյալ․ The Economist-ի անդրադարձը
31.08.2026 | 15:50
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տնտեսական համագործակցության ընդլայնումը
31.08.2026 | 15:46
Պիտի Սեդրակ Քոչարյանի հետ քննարկեմ․ Օրբելյանը՝ նրա նվիրատվությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն 7700-ի է հասել: Առողջապահության նախարարությունից վստահեցնում են. վիրուսը Հայաստան չի հասել: Այդուհանդերձ,« Զվարթնոց» օդանավակայանում բոլոր ժամանողների նկատմամբ խիստ հսկողություն է սահմանված:

Չինաստանում ապրող կամ վերջին 14 օրվա ընթացքում Չինաստանում գտնված ուղևորներին Հայաստանում ստուգում են դեռ ինքնաթիռի մեջ՝ մինչև վայրէջքը։

«Ուղևորը մի քանի ժամ գտնվում  է ինքնաթիռում, շփվում անձնակազմի հետ, և անձնակազմը նունպես մեզ նախապես ասում է՝ ինքնաթիռում կա՞ ինֆեկցիոն հիվանդության ախտանշաններով ուղևոր, թե՝ չէ, նոր մենք թույլատրում ենք, որ ուղևորներն ընդհանուր ժամանման սրահ դուրս գան»,- ասում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը։

Ստուգումներն իրականացվում են հատուկ սարքի միջոցով, որը տեսախցիկ է հիշեցնում։ Այդպես չափում են ուղևորների մարմնի ջերմաստիճանը, քանի որ բարձր ջերմությունը կորոնավիրուսի նախանշաններից է։

«Մենք, կոպիտ ասած, առաջին քայլն ենք կատարում։ Հայտնաբերում ենք և այդ մասին տեղեկացնում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կենտրոնական ապարատ և Առողջապահության նախարարություն։ Հետագա հսկողությունն արդեն կատարվում է  իրենց կողմից»,- տեղեկացնում է Հայկ Կարապետյանը։

Համաճարակաբանի խոսքով՝ օրական Չինաստանից ժամանող 20-30 ուղևորի են ստուգում։ Մինչ օրս՝ կորոնավիրուսի կասկածով դեպք չեն ունեցել։

Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված կորոնավիրուսի հետևանքով արդեն 170 մարդ է մահացել։  Այսօր հայտնի դարձավ, որ չինացի գիտնականները ծրագրում են  երեք ամսվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակել։

Մինչ այդ՝ այն արդեն հասցրել է հասնել Ճապոնիա, Թաիլանդ, ԱՄՆ, Ավստրալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա, Մալազիա ու ԱՄԷ։

Վրաստանն ու Ռուսաստանը, անվտանգության նկատառումներից ելնելով փակել են Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան