Ադրբեջանը խախտել է Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքը, խոշտանգել. ՄԻԵԴ

Լուրեր

31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին
31.08.2026 | 19:30
Ահաբեկում և սպառնում են՝ գազը կթանկացնեն, բայց ՀՀ-ն հարվածներին պատրաստ է, որ քաղաքացին չզգա դրանք․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ադրբեջանական կողմից գերեվարված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի գործով:

«Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Դատարանը որոշել է, որ Մանվել Սարիբեկյանի մահվան առումով տեղի է ունեցել ՄԻ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) եւ Խոշտանգումների վերաբերյալ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (արգելում է խոշտանգումը եւ «անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը»):

Դատարանը որոշել է, որ հայցվորներին Ադրբեջանը պետք է 60 հազար եվրո վճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում եւ 2200 եվրո որպես դատական ծախսերի փոխհատուցում:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացի, Ճամբարակի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին Շամշադինի ուղղությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն էր տարածել, թե Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը անասունները փնտրելու նպատակով սեպտեմբերի 11-ի երեկոյան դուրս է եկել տանից եւ մոլորվելով Տավուշի մարզի Ադրբեջանին սահմանամերձ գոտում` հայտնվել գերության մեջ: Իսկ ադրբեջանական կողմը նրան հայ դիվերսանտ էր որակել ու ձերբակալումից քիչ անց ANS հետուստաալիքը ռեպորտաժ էր ցուցադրել, որտեղ Մանվել Սարիբեկյանը խոստովանում է, որ «Ադրբեջանի տարածքում դիվերսիոն գործունեություն անցնելու պատրաստություն է անցել»:

Սարիբեկյանը քաղաքացիական անձ էր, հովիվ եւ գերի ընկնելու պահին ՀՀ ԶՈՒ-ում չի ծառայել: Չնայած դրան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առիթը բաց չի թողել գերեվարված քաղաքացիական անձին «դիվերսանտ» ներկայացնելու համար:

Հոկտեմբերի 5-ի գիշերը Սարիբեկյանը, գտնվելով ադրբեջանական բանտում, իբր կախվել է:

Հայկական կողմը կարծում է, որ Սարիբեկյանին կա՛մ սպանել են, կա՛մ հասցրել ինքնասպանության: Սա հաստատվում է այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը մեկ ամիս հրաժարվում էր վերադարձնել Սարիբեկյանի մարմինը: Ադրբեջանական կողմը Մ. Սարիբեկյանի մարմինը Հայաստանին է հանձնել նոյեմբերի 4-ին, խոշտանգված: