Տուգանք է կիրառվել 12 հեռուստառադիոընկերության նկատմամբ՝ ավելի քան 6 մլն դրամի չափով․ Տիգրան Հակոբյան

Լուրեր

22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:47
Ռուսաստանը և՛ սպառնալիք, և՛ գործընկեր․ ինչ են ցույց տալիս IRI-ի հարցման արդյունքները
22.05.2026 | 19:33
Պարզ է` իր այն թիմակիցն է ինֆորմացիա փոխանցել, ում հետ մտերիմ է. Հակոբյանը` Թևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:25
SpaceX-ը չեղարկել է Starship հրթիռի արձակումը մեկնարկից 28 վայրկյան առաջ
Բոլորը

«Նախորդ տարի աննախադեպ քանակի տուգանքներ ենք կիրառել։ 2019 թվականի ընթացքում տուգանք է կիրառվել 12 հեռուստառադիոընկերության նկատմամբ՝ ընդհանուր 6 մլն 200 դրամի չափով»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Համեմատության համար 2011-2018 թվականների ընթացքում տուգանվել է 10 հեռուստաընկերություն, ընդամենը 5 մլն 800 հազար դրամի չափով։ Շատերի մոտ հրապարակումներ են հայտնվել, որ մենք սկսել ենք կոշտ պատժել և որոշ չափով մամլիչի կամ դահճի դեր ենք կատարում, բայց հավատացնում եմ՝ այդպես չէ, մենք պարզապես սկսել ենք լիովին իրականացնել մեր պարտավորությունները»,- ասաց Հակոբյանը։

Վերջինս նկատեց, որ եթե առաջ հեռուստաընկերությունը չի տուգանվել, օրինակ՝ սարսափ տեսարաններ ցուցադրելու համար, ապա նախորդ տարի հեռուստաընկերություններից մեկը տուգանվել է այդպիսի տեսարան ցույց տալու համար։

«Որևէ անգամ հեռուստաընկերությունների նկատմամբ սանկցիա չի կիրառվել, օրինակ՝ կրոնական խտրականություն իրականացնելու կամ քարոզելու համար, ինչը շատ կարևոր է, և հեռուստաընկերություններից մեկը տուգանվեց կրոնը՝ իսլամը, շատ կոշտ, շատ կոպիտ, շատ սխալ լուսաբանելու համար։ Տուգանքները կապված էին նաև հեղինակային իրավունքի խախտման հետ, և ես գոհունակությամբ պետք է ասեմ, որ ըստ մեր ուսումնասիրությունների, համենայն դեպս, հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերությունները շատ կոշտ պահպանում են հեղինակային իրավունքը, որը նորից բարձրացնում է ոչ միայն այդ հեռուստաընկերությունների, այլ նաև ՀՀ-ի հեղինակությունը միջազգային ասպարեզում»,- ընդգծեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը։

Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ նկատեց, որ նախորդ տարի բավականին լավ են աշխատել, գործարկել են կայքը, ինչպես նաև միջազգային ասպարեզում սկսել են արդեն ներկայացնել իրենց կոշտ դիրքորոշումը՝ կապված օրինակ՝ ադրբեջանական հեռարձակողների՝ հակահայկական պրոպագանդայի հետ։ «Ես հույս ունեմ, որ այս տարի Եվրոպական պլատֆորմի հեռարձակողների նիստի ժամանակ մենք կներկայացնենք մեր պրեզենտացիան, թե ինչպես են այնտեղ հեռարձակողները խախտում բոլոր գրված ու չգրված օրենքները, և նաև եվրոպական այդ կառույցների կանոնադրությունը»,- ասաց նա։

Տիգրան Հակոբյանի ներկայացմամբ՝ տասնյակ հյուրանոցային համալիրների պարտադրել են, որ իրենց մոտ կաբելային ցանցով հեռարձակեն միայն այն հեռուստահաղորդումները, որոնց հեռարձակման համար ունեն թույլտվություն։ Վերջինս նկատեց, որ հեռուստաընկերություններն ավելի զգոն են դարձել։ Ե՛վ բռնության տեսարանները, և՛ հեղինակային իրավունքի խախտումը, և՛ արգելված գովազդն էականորեն եթերում պակասել են։

«Մենք հավասար դաշտ ենք ստեղծում բոլոր հեռուստաընկերությունների համար։ Ցավոք, նախկիններում կային ընտրյալներ։ Այսօր դաշտը հավասար է՝ անկախ բովանդակությունից, անկախ սեփականատերերից»,- նկատեց Հակոբյանը։ Իրավական դաշտը, ըստ բանախոսի, անկատար է, և այսօր մշակվող օրենքում պետք է դրույթներ լինեն, որոնք թույլ կտան նաև բովանդակային մոնիթորինգի վերլուծություն անել։

«Այսօր իրավական որոշ անճշտությունների բացթողումների արդյունքում տուժում է ՀՀ քաղաքացիների իրավունքը՝ ստանալ անկողմնակալ, ճշգրիտ, բազմակողմանի ինֆորմացիա»,- ասաց Տիգրան Հակոբյանը։

Հարցին՝ ՀՀ-ում ատելության խոսքի աճ կա, որը նաև նկատելի է սոցցանցերում, ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողությունը, Հակոբյանը պատասխանեց․ «Ատելության խոսքի իրավական սահմանում չունենք, ինչպե՞ս կարող ենք կարգավորել մի բան, որի սահմանումը չունենք։ Եվ դա էլ մանիպուլյացիայի հնարավորություն է տալիս, ցանկացած բառ, որն ինչ-որ մեկին դուր չի գալիս, համարում է ատելության խոոսք։ Դրսում ատելության խոսքը հստակ սահմանումներ ունի, դրսում ամեն մի վիրավորանք ատելության խոսք չի համարվում։ Սա բաց թողում է, և կոչ են ամում՝ այն մարմինները, որոնք պետք է զբաղվեն, սկսեն զբաղվել»։

Անդրադառնալով մարզային հեռուստաընկերությունների գործունեությանը՝ նկատեց, որ եթե չլինի պետության, հասարակության, գործարար շրջանակների աջակցությունը մարզային հեռուստաընկերություններին, նրանք գոյության որևէ երաշխիք չունեն։ Տեղական հեռարձակում չկա Վայոց ձորի, Արագածոտնի, Տավուշի մարզերում։ Օտար հեռարձակողների մասին խոսելիս Հակոբյանը նշեց, որ իրենք գտնում են, որ թվային մուլտիպլեքսի մեջ օտար հեռարձակում չպետք է լինի, որովեհտև օտար հեռարձակողի վրա որևէ ազդեցություն չունեն։

Արմինե Ալոյան