Նենգ տեղեկատվություն տարածելը հեշտ է․ ավտորիտարիզմը կառուցվում է վախի վրա․ Դավիթ Ամիրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.01.2020 | 14:56«Վերջին երկու տարում մեր երկրի իրադարձությունները ակնհայտ ապացույցն էին, որ Հայաստանի հասարակությունը և հայ ժողովուրդը ձերբազատվեցին շատ մեծ վախերից։ Ավտորիտար համակարգերը կառուցվում են հենց վախի սկզբունքի վրա և այն միտքը, որ ասում էին ոչ մի բան քաղաքացիներից կախված չի, դա երկու տարի առաջ վերացավ։ Այս փորձերը նպատակ ունեն վախ և անվստահություն սերմանել, որպեսզի հնարավոր լինի հետ բերել այն միտքը, որ քաղաքացուց ոչինչ կախված չէ»,- հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց«Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը։
Նա նշեց, որ այս ամենի դեմ պայքարի առումով ավելի հեշտ է նենգ և սուտ տեղեկատվություն տարածել, քան փաստերով խոսել խնդիրներից։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան