Նավթի համաշխարհային գներն աճում են
Տնտեսություն
23.10.2017 | 13:01Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,48 տոկոսով՝ հասնելով 52,09 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,24 տոկոսով՝ հասնելով 57.89 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: