Առաջին անգամ ատելության խոսք տարածողը հեռացվեց իշխանությունից. մինչ այս՝ «ականջ ծամելն» անարձագանք էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 13:42
ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան հայտնել են ԱԹՍ-ների հարվածների մասին
18.05.2026 | 13:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
18.05.2026 | 13:31
ՔԿ-ն դիմակավոր անձանց տեսանյութի մասով քրեական վարույթ է նախաձեռնել
18.05.2026 | 13:21
Վաղը Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը
18.05.2026 | 13:11
Միջազգային հյուրերը՝ ջրում. Բաքվում հեղեղն ու անձրևը խաթարել են ՄԱԿ-ի WUF-13 ֆորումի բացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 13:05
«Սարդարապատը» դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:54
«Նիկոլ, քեզ ջրելու ենք»․ դիմակավոր անձինք սպառնում են Փաշինյանին, նա արձագանքում է կոշտ բառապաշարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:46
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:45
«Ագարակ» անցակետում շինսալիկներ տեղափոխող բեռնատարից 28 կգ հաշիշ է հայտնաբերվել․ ՊԵԿ
18.05.2026 | 12:34
Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալով կվերադառնան Կաունասից
18.05.2026 | 12:26
ՔՊ-ին սատարող անձի լուսանկարով անպարկեշտ տեսանյութ հրապարակելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
18.05.2026 | 12:25
Ադրբեջանից ՀՀ արտահանումը 2026 թվականի սկզբից գերազանցել է 9,6 միլիոն դոլարը
18.05.2026 | 12:18
Յանիկ Սիները հաղթել է Հռոմի «Մասթերսում» ու սահմանել ռեկորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:10
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:10
«Ուժեղ Հայաստանի» 7 ներկայացուցիչ կալանավորվել է // Արցախի թանգարանները ոչնչացման վտանգի տակ են․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը զրկվեց մանդատից՝ ատելության խոսք տարածելու պատճառով: Իշխող խմբակցությունն այսօր հրատապ նիստ էր հրավիրել, որտեղ 3 ժամ քննարկեցին ավագանու անդամի նախորդ օրվա գրառումը:

Հիշեցնենք, ավագանու 21-ամյա անդամը երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցի «սթորի» բաժնում տեղադրել էր Սառա Թովմասյան օգտատիրոջ էջի լուսանկարը և գրել. «Ժողովուրդ, սա Հրայր Թովմասյանի աղջկա էջն է, դե՝ ձեզ տեսնեմ»: Իմքայլականները նրա քայլը դատապարտեցին:

Թե որն էր Հենրիկ Հարթենյանի գրառման նպատակը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ այդ մասին Հենրիկ Հարթենյանը հայտարարությամբ հանդես կգա: Հենրիկ Հարթենյանի հետ խոսել չհաջողվեց նիստից հետո քաղաքապետարանի շենքը լքել էր հետնամուտքով, իսկ մեր զանգերն անպատասխան թողեց: Հենրիկ Հարթենյանը Երևանի ավագանու գործունեության մեկ տարվա ընթացքում ո՛չ ելույթ է ունեցել, ո՛չ էլ հարց հնչեցրել:

Ավելի ուշ նա ֆեյսբուքյան հայտարարությամբ հանդես եկավ, որը խմբագրել էր վեց անգամ: Հենրիկ Հարթենյանն իր էջում գրել էր. «Սիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ ձեր ներողամտությունը և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևան քաղաքի ավագանիում՝ ուստի վայր եմ դնում մանդատս»։

Ուշագրավ է, որ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցչն այս գրառումը կատարեց այն ժամանակ, երբ ֆեյսբուքահայությունն ակտիվ քննարկում էր Նիկոլ Փաշինյանի կողմից Հրայր Թովմասյանի քծնանքի վերաբերյալ հրապարակված հուժկու ապացույցները:  Ավելի ուշ սոցցանցերում օգտատերերը հայտնեցին, որ Սառա Թովմասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրը չէ: Սառա Թովմասյանը ապաակտիվացրել է էջը՝ ֆեյսբուքյան գրոհի պատճառով:

Այնուհանդերձ, «Իմ քայլում» կային անդամներ, որոնք կարծում էին, թե Հենրիկ Հարթենյանը մանդատից չպետք է հրաժարվի:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները հրապարակային գրառման հետևանքով սկանդալի կենտրոնում են հայտնվում: 2018 թվականի հոկտեմբերին երգիչ, ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը ֆեյսբուքի մեկնաբանությունների բաժնում որդեկորույս կնոջ բողոքի մասին պատմող կայքերից մեկի հրապարակումը մեկնաբանել էր՝ «Գիժ անտեր»: Նա, սակայն, ավագանու մանդատից չզրկվեց:

2019 թվականի սեպտեմբերին էլ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նվարդ Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորի ականջները կծամի, եթե վախի մթնլորտ ստեղծեն: Նա ևս մինչ այսօր շարունակում է Երևանի ավագանու կազմում լինել՝ այդպես էլ չմեկնաբանելով, թե իր գրառումն ու՞մ է ուղղված:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներից Վազգեն Մանուկյանն էլ, որն աշխատում է Աջափնյակի թաղապետարանում, երգչուհի Նադեժդա Սարգսյանի մահվան կապակցությամբ գրել էր. «Մի Սարգսյան էլ հեռացավ ու բոլոր Սարգսյանները պիտի հեռանան»:

Հենրիկ Հարթենյանի դեպքն առաջինն է, երբ իշխանություններն ատելության խոսք տարածելու համար կարգապահական քայլերի են դիմում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նարեկ Կիրակոսյան