Դավիթ Անանյանը հանդիպում է ունեցել ՊԵԿ-ի ղեկավար կազմի հետ

Լուրեր

02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:14
ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորին կալանավորելու պահանջով ակցիա ԱԱԾ շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
Բոլորը
ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդիպում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար կազմի հետ՝ նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով։

«Դավիթ Անանյանը դրական է գնահատել ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների անցյալ տարվա աշխատանքը, միևնույն ժամանակ ընդգծել, որ 2020 թվականին կոմիտեն իր գործունեությամբ ավելի բարձր նշաձող է սահմանելու։ Հանդիպման ընթացքում կարևորվել են կառուցվածքային փոփոխությունները, որոնք միտված են ՊԵԿ 2020-2024թթ․ զարգացման ու վարչարարության ռազմավարության ապահովմանն ու իրագործմանը: Կոմիտեի նախագահը ընդգծել է նաև հարկային ու մաքսային ծառայությունների կատարելագործման կարևորությունը՝ ծրագրային ցուցանիշների կատարումից մինչև երկրի տնտեսական դարպասների ապահով ու թափանցիկ գործունեություն:

«ՊԵԿ-ը տարին սկսում է հարկային ու մաքսային համակարգերի կատարելագործման և վարչարարության կազմակերպման մշակված ուղենիշերով, ստվերի դեմ պայքարի վճռականությամբ, հանրության հետ երկխոսության բարելավման, հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման տեսլականով»,- ասել է Դավիթ Անանյանը և հույս հայտնել, որ Կոմիտեի նախաձեռնած բարեփոխումները պետություն-գործարար փոխհարաբեություններում նպաստելու են նոր հնարավորությունների ստեղծմանը։

Կոմիտեի նախագահը hորդորել է զերծ մնալ կոռուպցիոն ցանկացած դրսևորումից՝ գիտակցելով պետության առջև ստանձնած պարտավորությունները բարեխղճորեն կատարելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում: