Սատանան մանրուքների մեջ է. Փաշինյանը՝ Թովմասյանից ստացած գրիչի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:40
Փաշինյանն ասում է՝ ԵՄ ալտերնատիվ գոյություն չունի․ ինչ իմաստ ուներ էտ օրենքի քննարկումը․ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:30
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Սահմանադրական դատարանի և նրա նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Վարչապետը մեկ անգամ ևս հայտարարեց՝ կեղծիքով ՍԴ անդամ ընտրված մարդը չի կարող գտնվել ՍԴ-ում և պաշտոնավարել. «Իմ քաղաքական գնահատականը հետևյալն է՝ կեղծիքների միջոցով ընտրված մարդը իրավունք չունի ՍԴ նախագահ լինել։ Նրա դեմ այդ կեղծիքի գործոնը օգտագործվելու է այլ կեղծարարների կողմից։ Կեղծիքով ընտրված մարդը չի կարող լինել ՍԴ անդամ։ Կոռումպացվածներին չի հաջողվի խառնակչություններով կոտրել մեր տնտեսական հեղափոխության թափը, որովհետև ժողովուրդը և կառավարությունը միասնական են։ ՍԴ-ի այս նախագահը գործում է այն կեղծիքի հիման վրա, որով դարձել է ՍԴ նախագահ։ Համոզված եմ՝ Հայաստանի ժողովուրդը սրա հետ համաձայն է»։

Վարչապետ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու անմիջապես հեղափոխությունից հետո չեն բաղվել ՍԴ-ի խնդրով։

Նա ասաց, որ սկզբում գոյություն է ունեցել նաև օպերատիվ կառավարման խնդիր, ու թեև տարբեր իրավաբաններ իրեն ներկայացրել են փաստեր, դրանց իշխանությունը անդրադարձել է ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի նամակից հետո։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության հետ գործակցելու չհաջողված փորձերից հետո Հրայր Թովմասյանը պաշտպանություն է փնտրել․ «Հրայր Թովմասյանը սկսել է պաշտպանություն փնտրել, որոնք ուղղված էին ՀՀ պետական շահերի դեմ։ Երբ ՍԴ նախագահը տեսել է, որ իշխանությունը չի հետաքրքրվում իր ծառայություններով, ներքաշվել է քաղաքականության, հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ։ Եվ կարծում եմ՝ պետք է հետաքննվի՝ ում հետ է հանդիպել և այլն»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հրայր Թովմասյանի շուրջ իրադրությանը ողջ տեղեկատվությանը տիրապետում է երեք անձ․ «Այս պատմությանը տիրապետում է 3 հոգի, որոնցից երկուսը ո՛չ միայն ընդդիմադիր են, այլև թշնամական դիրքերից են հանդես գալիս իշխանության նկատմամբ։ Այդ մարդիկ իրենց կաշին փրկելու համար դիմում են ամեն ինչի։ Կապանում ասուլիսում ես խոսում էի․․․ այժմ բացահայտ դա արտահայտվեց և ապացուցվեց։ Սա է ճշմարտությունը։ Սատանան մանրուքների մեջ է»։

Հիշեցնենք, ասուլիսում վարչապետը խոսել է հիբրիդային հեղաշրջման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում: