Կառավարությունում կադրային առանցքային փոփոխություններ կլինեն. ինչ պլաններ ունի Էդվարդ Նալբանդյանը. «Հրապարակ»

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

 

«Հաջորդ գարնանը կառավարությունում կադրային առանցքային փոփոխություններ կլինեն, սակայն, մեր տեղեկություններով, գոնե մինչեւ 2019 թ. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմնա իր պոստում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, կրկին դեսպան (անգամ Ֆրանսիայի) դառնալն այնքան էլ նրա սրտով չէ: Բացի այն, որ Սերգեյ Լավրովը մեկ տարի առաջ հայաստանյան կողմին հորդորել է` երբեմնի ՌԴ քաղաքացի Նալբանդյանին (նա ՀՀ քաղաքացի է դարձել ԱԳ նախարար դառնալու «նախօրյակին») թողնել իր պոստում, իսկ տարիներ առաջ Եգիպտոսում ՀՀ հավատարմատար Նալբանդյանի համար ՀՀ իշխանություններին էր դիմել Եվգենի Պրիմակովը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր մերժել նրան արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում տալը։

Այս անգամ էլ Նալբանդյանը գտել է մեկ տարի ավել ԱԳ նախարար մնալու էլիքսիրը. 2019-ի աշնանը Հայաստանում կկազմակերպվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, եւ քանի որ ժողովի «ալմա-մատերն» ինքն է, ինքն էլ պետք է իրականացնի։ Ի դեպ, ֆրանսիական կողմը ցանկացել էր այլ քաղաքում համաժողովն անել, բայց Նալբանդյանը պնդել է Երեւանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ ընդամենը 2 տարի առաջ` դարձյալ աշնանը, Երեւանում կրկին Ֆրանկոֆոնիայի համաժողով էր անցկացվել: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: