«Ոստիկանության բարեփոխումների կարևորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը». Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության բարեփոխումների օրակարգը և տեսլականը:

Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը թեմայի առնչությամբ նշել է. «Ընդհանրապես ոստիկանության բարեփոխումները մեր կառավարության ձևավորման առաջին օրից եղել են մեր օրակարգում և սա, կարծում եմ, մեր ընթացիկ կարևորագույն հարցերից է: Պետք է արձանագրել, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ոստիկանությունն ընդհանուր առմամբ կատարել է իր առջև դրված խնդիրները և շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները, բայց մենք բոլորս արձանագրում ենք, որ քաղաքական և հանրային նոր իրողությունների պայմաններում մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն՝ բառի բովանդակային իմաստով: Ընդհանուր առմամբ մեր այս գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը:

Այս ընթացքում մենք տարբեր քննարկումներ ենք ունեցել, տարբեր մոդելներ ենք դիտարկել, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, մեր եզրակացությունը հետևյալն է, որ ինչպես ոստիկանության, այնպես էլ մնացած դեպքերում մենք պետք է այլևս ձեռնպահ մնանք հատվածական քայլերից, և մեր բոլոր քայլերը պետք է լինեն ռազմավարական բնույթի: Նախկինում ասել եմ մեկ-երկու առիթով, որ կարծում եմ՝ 2019 թվականի արդյունքներով մենք կարող ենք արձանագրել, այսպես ասած, հետհեղափոխական անցումային կառավարման շրջանը, և մենք այլևս թևակոխել ենք ռազմավարական կառավարման շրջան: Կարծում եմ՝ մենք որևէ ոլորտում այլևս պետք է որևէ հատվածական փոփոխություն չանենք, և մեր բոլոր գործողությունները պետք է լինեն ռազմավարական:

Ի՞նչ նկատի ունեմ ռազմավարական փոփոխություններ ասելով. ցանկացած ոլորտում, երբ մենք որևէ փոփոխություն անում ենք, պետք է հաշվի առնենք, որ այդ փոփոխությունը, նույնիսկ ամենափոքր, ունի փոխազդեցությունների որոշակի դաշտ: Եվ փոփոխությունները քննարկելիս պետք է դիտարկել ոչ թե իրեն հենց իր կետում, այլ հնարավոր փոխազդեցությունների դաշտը, գնահատել այդ փոխազդեցությունների դաշտում տեղի ունեցող փոփոխությունները և դրանից հետո միայն կայացնել համապատասխան որոշումներ: Եվ այս առումով կարծում եմ և հույս ունեմ, որ ոստիկանության բարեփոխումները կլինեն մեր ամենահաջողված օրինակներից մեկը: Իհարկե, մենք հույս ունենք և ոչ միայն հույս ունենք, այլև համոզված ենք, որ ոստիկանությունն այս բարեփոխումների արդյունքում վիզուալ, արտաքին նոր կերպար կստանա, բայց շատ ավելի, կրկնակի կարևոր է այն նոր բովանդակությունը, որը մենք այս բարեփոխումների արդյունքում պետք է ունենանք ոստիկանությունում, որը շղթայական առումով պետք է փոփոխություններ բերի, ինստիտուցիոնալ փոփոխություններ բերի իրավապահ մարմինների, հանրության հարաբերություններում և ընդհանրապես երկրում առկա մթնոլորտի առումով, հասարակական կարգի պահպանման, իրավակարգի պահպանման և, իհարկե, հանցագործությունների կանխարգելման և հանցավորության դեմ պայքարի առումով»:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոստիկանությունում բարեփոխումների հիմնական ուղղություններին, ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքին և իրականացմանը վերաբերող հարցեր: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների, կադրային քաղաքականության նոր բովանդակության, տեխնիկական վերազինման, կրթական նոր ծրագրերի ներդրման, մասնագիտական պատրաստվածության, գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ պաշարի ձևավորման, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով անելիքների շուրջ: Անդրադարձ է եղել նաև այդ շրջանակում միջազգային համագործակցությանը:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ավարտին հասցնել բարեփոխումների ռազմավարության մշակումը և ներկայացնել քննարկման: