Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին
31.08.2026 | 19:30
Ահաբեկում և սպառնում են՝ գազը կթանկացնեն, բայց ՀՀ-ն հարվածներին պատրաստ է, որ քաղաքացին չզգա դրանք․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:13
Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
Բոլորը

Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում պարոն Թովմասյանի հետ այս քրեական գործի շրջանակում՝ քաղաքական հետապնդման ու տարբեր ռեպրեսիվ մեթոդների կիրառման հետ կապված: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Միհրան Պողոսյանը: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն գործողություն է իրականացնում Թովմասյանի բնակարանում:

«Դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ընթերականներն էին նշում, որ սա քաղաքական գործ է և չեն ուզում հետագայում տասը տարի տարբեր քննչական մարմիններում տարբեր հարցերի պատասխանել: Եվ ակնհայտությունը գալիս էր հենց նրանից, որ քննիչը հասարակ մի խուզարկություն սկսում և իրականացնում է խախտումներով: Մասնավորապես, խուզարկության որոշումը դեռևս իմ և Հրայր Թովմասյանի կողմից ծանոթացած չլինելու պարագայում, ինչը քննիչի առաջնային պարտականությունն է, քննիչը հայտարարեց, որ շարունակում է խուզարկության կատարումը»,- հավելեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ Թովմասյանի բնակարան եկած ոստիկանները որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, թե ինչ իրավունքով են հենց իրենք խուզարկությունը կատարում. «Դատարանը համապատասխան թույլտվությունը տվել էր որոշակի խումբ անձանց, այլ ոչ թե ցանկացած ոստիկանի: Քննիչը տվյալ փաստաթղթերը չներկայացրեց մեզ և սկսեց, մեր գնահատմամբ, իր անօրինական գործողությունները»:

Մանրամասները՝ տեսանյութում: