2019-ի ընթացքում հայտնաբերված թմրամիջոցների և այլ հոգեմետ նյութերի դրամային արտահայտությունը գերազանցում է 1 մլրդ 500 մլն դրամը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 18:01
1,2 մլրդ դրամի թմրամիջոցների մաքսանենգության գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
12.08.2026 | 17:54
Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
12.08.2026 | 17:44
Հարցն անձնական վիրավորանք եմ ընդունում, չեմ պատասխանում․ Հայկ Ֆարմանյանը՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 17:35
Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինա կռվելու՝ հանուն Կրեմլի «ռուսական խաղաղության»․ The Economist
12.08.2026 | 17:22
«Սան Պաուլուի» ավտոբուսն առգրավվել է 86 կգ մարիխուանա տեղափոխելիս
12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Բոլորը

2019 թվականի ընթացքում ՊԵԿ-ի կողմից հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դրամային արտահայտությունն ավելի քան 1 մլրդ 500 մլն դրամ է, այսինքն՝ 3 մլն դոլարից ավելի արժեքով թմրամիջոցներ ենք հայտնաբերել: Այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը:

«Թմրամիջոցները կապարակնքվում են, ուղարկվում են քննչական վարչություն, որտեղ քրեական գործի ավարտից հետո այդ թմրանյութերը ոչնչացվում են»,- նշեց ՊԵԿ պաշտոնյան:

2019 թվականին բացահայտվել է նաև մաքսանենգության 56 դեպք, որոնցով վարչական վարույթ է սկսվել, քրեական գործ չի հարուցվել:

«Մաքսային հսկողությունից թաքցման, չհայտարագրման և ոչ ճշգրիտ տեղեկությունների ներկայացման եղանակով ՀՀ ապօրինի ներմուծված 574 հատ բջջային հեռախոս է հայտնաբերվել, ավելի քան 5 կգ ոսկյա և արծաթյա զարդեր, թմրանյութ և հոգեմետ նյութ չպարունակող շուրջ 60 կգ դեղամիջոց: Բացի այդ՝ սննդամթերք, հագուստ, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ ապրանքներ»,- թվարկեց Վարդան Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: