Հեղաշրջման փորձի հետևանքով պաշտոնանկություններ են եղել. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 21:13
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
Բոլորը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ երկրում հեղաշրջման փորձ է եղել։ «Կարող եմ ասել՝ դա կանխվել է, և այժմ որևէ խնդիր չկա», ասաց նա։

Հարցին՝ կանխվելուց հետո ի՞նչ հետևանքներ են եղել, պաշտոնանկություներ եղե՞լ են, նա պատասխանեց, որ նաև պաշտոնանկություններ են եղել։

«Այս պահին քննություն է ընթանում, եթե քրեական գործի անհրաժեշտություն լինի, կլինի»,- ասաց նա:

Հարցին էլ, որ վերջին շրջանում եղել է ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի, ՊՊԾ ղեկավարի պաշտոնանկություն, նրանք կապ ունե՞ն այդ ամենի հետ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Ես անունների մասին այս պահին հստակ բան չեմ ասի: Կարող եմ ասել, որ առաջացել են նման խնդիրներ, և նաև ողջամիտ կասկածներ են առաջացել, որ այդպիսի նպատակներ կան, և կանխվել են։ Եվ դրա օգտագործման տարբեր ձևեր են եղել՝ սկսած ֆեյք նյուզից կամ ինֆորմացիայից, մինչև մեր քաղաքական թիմին սևացնելու միջոցով փորձել տարբեր քայլեր ձեռնարկել: Օրինակ՝ ասել, որ պետական համակարգը չի աշխատելու, տնտեսությունը ձախողվելու է, որ հողեր ենք հանձնում։ Ամեն առավոտ հայտարարում էին, որ հողեր ենք հանձնում, նույնիսկ հասել էին այն մակարդակի, որ հայտարարում էին՝ Հայաստան սպառազինություն չի մտնում։ Նույնիսկ կուսակցության մակարդակով այդպիսի հայտարարություն է եղել։ Բայց 2019 թվականի արդյունքներն ամփոփելիս պարզվել է, որ Հայաստան աննախադեպ քանակի զենք է մտել։ Այդ քայլերը կանխել ենք, նման վտանգ այլևս չկա»։

Հիշեցնենք, որ երեկ Factor.am-ի տաղավարում ԱԽ քարտուղարն ասել էր, որ Հայաստանում հեղաշրջման փորձեր իսկապես կատարվել են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան