«Արմաթ» լաբորատորիաներին 2 տարվա ընթացքում 1 մլրդ 296 մլն դրամ է հատկացվել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ Արմաթ լաբորատորիաների ծրագրին և նշեց, որ այդ հարցը վերջին շրջանում բազմաթիվ՝ ընդհուպ քաղաքական շահարկումների տեղիք է տվել:

«Արմաթ լաբորատորիաների ծրագիրը ՀՀ-ում սկսվել է 2014 թվականին, և 2014-2017 թվականներին Արմաթ լաբորատորիաները պետբյուջեից ֆինանսավորվել են 188 միլիոն դրամի չափով, 2018-2019 թթ.-ին՝ 1 մլրդ 296 մլն դրամով: Այսինքն՝ երեք տարվա ընթացքում 188 միլիոն դրամ, երկու տարվա ընթացքում՝ 1 միլիարդ 296 միլիոն դրամ, այդ թվում՝ պետական բյուջեի հավելյալ հավաքագրված եկամուտներից»,- տեղեկացրեց նա:

Վարչապետը նշեց, որ մինչև հեղափոխությունը ՀՀ-ում երեք տարվա ընթացքում բացվել է 220 ինժեներական լաբորատորիա, իսկ հեղափոխությունից հետո բացվել է 355 Արմաթ լաբարատորիա:

«Այսինքն՝ 1.5 տարում բացվել է կրկնակիից ավելի, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ տասը անգամ, և մեզ այսօր մեղադրում են, որ Արմաթ լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում: Ինչո՞ւմն է այդ պրբոլեմը, շատ պարզ բանի մեջ է, մենք այսօր հանրապետությունում ունենք 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մի կազմակերպությունից: Մենք ասում ենք հետևյալը, որ մենք մի պահ պետք է դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը և, ինչպես Կառավարության նիստում հանձնարարել եմ, պետք է խուսափենք մեկ անձից գնումներից, անենք մրցութային կարգով, այդ վերլուծությունների արդյունքում ձևավորենք տեխնիկական առաջադրանք և սրանից հետո այդ լաբորատորիաները իրականացնենք մրցութային կարգով: Այսինքն՝ մենք ուզում ենք ասել, որ այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբարատորիաներ և հրավիրել մրցույթներ, և ով կտա բովանդակություն-գին լավագույն առաջարկը, այդ կազմակերպությունն էլ կհաղթի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ներկայացված վիճակագրությունն ամեն ինչ ցույց է տալիս. «Ես չեմ հասկանում, թե այդ ովքեր են, որ մեզ մեղադրում են, որ Արմաթ լաբորատորիաների հետ կապված՝ դպրոցների տեխնոլոգիական առաջընթացին խոչընդոտում ենք: Այս թվերը իրենք թող հրապարակեն, որից հետո էժան շահարկումների դաշտ մտնեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան