Իշխանություններն ուզում են վերականգնել Երիտասարդական պալատը, դրա համար բոլոր պայմանները կան

Լուրեր

12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
Բոլորը

«Վերջերս հանդիպել եմ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հետ, և ուրախությամբ կարող եմ ասել, որ իշխանություններն ուզում են վերականգնել Երիտասարդական պալատը, տեսնում են դրա հնարավորությունները, դրա համար բոլոր պայմանները կան»,- Factor.am-ի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

 

 

Կառույցի հեղինակ, ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ իր հետ ոչ ոք նման հարց չի քննարկել․ «Ես նման տեղեկություններ չունեմ։ Ցանկությունը մի բան է, հնարավորությունն ու կոնկրետ նախաձեռնությունը՝ այլ։ Նարեկ Սարգսյանն ունի նման ցանկություն այնպես, ինչպես մենք և դուք։ Բայց կոնկրետ ծրագիր չկա»։

Ամեն դեպքում, ճարտարապետը հավելեց, որ գիտի իր անելիքը, եթե հանկարծ կառույցը վերականգնելու ցանկություն լինի․ «Ես ունեմ իմ մտքերն ու պատկերացումները, թե ինչ կարելի է այդտեղ կառուցել»։

Factor.am-ը թեմայի շուրջ մեկնաբանություն ստացավ նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանից։

«Երիտասարդական պալատի (տարածքը կազմում է շուրջ 4.5 հա) սեփականատերը վերջին տարիների ընթացքում կառուցապատման որևէ հայտ, ծրագիր, առաջարկ ոչ կառավարություն, ոչ էլ՝ Երևանի քաղաքապետարան չի ներկայացրել»,- տեղեկացրեց կոմիտեի նախագահը։

Նարեկ Սարգսյանի խոսքով՝ նման դեպքեր, երբ կառուցապատողները տարբեր պատճառներով իրենց՝ կառուցապատման ենթակա տարածքներում որևէ ծրագիր չեն իրականացնում, քաղաքի կենտրոնում էլի կան․ «Դրա հետ կապված լուծումներն օրենսդրական են: Այսօր այդ համատեքստում երկու լուծում ունենք՝ կամ պիտի դատարան մտնել՝ պարտադիր վաճառքի հայցով, կամ՝ տարածքը ճանաչել գերակա շահ»։

Կոմիտեի նախագահի համոզմամբ՝ նման իրավիճակներում աշխարհում ընդունված լավագույն տարբերակն, այսպես կոչված, պրոգրեսիվ հարկերի կիրառումն է, որի դեպքում չկառուցապատելու պատճառով հողի նկատմամբ հարկերը երկրաչափական պրոգրեսիայով աճում են: «Այդ դեպքում կառուցապատողը ստիպված է լինում կամ արագ ձերբազատվել հողից, կամ՝ այն վաճառել հնարավորինս էժան գներով և կամ էլ՝ ի վերջո, կառուցապատում իրականացնել»,- նկատում է նա:

Նարեկ Սարգսյանը շեշտում է՝ դրա համար, սակայն, ներկայիս հարկային օրենսդրության մեջ անհրաժեշտ է կատարել փոփոխություն․ «Արդեն իսկ կա վարչապետի կողմից ստեղծված հանձնաժողով, համապատասխան ֆինանսական և իրավական ոլորտի մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ երբ լուծվի այս հարցը և համապատասխան օրենքն ընդունվի, դաշտը լիարժեք կկարգավորվի»:

Հիշեցնենք, որ մեր մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Երիտասարդության պալատը՝ նույն ինքը՝ «Կուկուռուզնիկը», որը համարվում էր խորհրդային շրջանի մոդեռն ոճի լավագույն շենքերից մեկը, 2005-ին քանդվեց, սեփականատերը ոչնչացրեց նաև շենքի մոտակայքում գտնվող 4 հա տարածությամբ բլուրը։

2010-ին այս տարածքում նոր շենք կառուցելու մրցույթ հայտարարվեց: Ներկայացված աշխատանքներից ընտրվեց ճապոնացի ճարտարապետի ներկայացրած առաջարկը: Ինչ-ինչ պատճառներով, սակայն, նախագիծը չիրագործվեց:

 

«Բազմիցս ասել եմ, որ այս պատմության միակ դրական կողմն այն է, որ իրականություն չդարձավ այդ նախագիծը, քանի որ այն իր չափերով տվյալ տեղի և դիրքի համար օտար նախագիծ էր»,- եզրափակեց Նարեկ Սարգսյանը։

Աննա Բաբաջանյան