«Մերժելը ավելի շատ խնդիրներ կառաջացնի»․ պատգամավորները՝ քննիչ հանձնաժողովի ձևավորման տապալման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 18:51
ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» ևս 41 լցանավ
18.12.2025 | 18:46
10 եպիսկոպոսներին ուղեկցող անձինք ինչո՞ւ ոստիկանական հագուստով չէին․ ոստիկանապետի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 18:26
ԱՄՆ-ն առաջարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ն օգտագործել երեք երկրների համար. Կիևը դա անարդար է համարում. Զելենսկի
18.12.2025 | 18:18
Գարեգին Բ-ի դեմ ընդվզած եպիոսկոպոսները ժամանեցին Մայր Աթոռ․ նրանց ելույթն ուղեկցվեց սուլոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 18:11
Մեծաթիվ ոստիկանական ուժեր և հավաք Մայր Աթոռում // Փաշինյանը Պետերբուրգ կմեկնի՝ ԵՏՄ նիստի․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 18:09
Լավրովը ՀՀ-ում ընտրությունների հետ կապված Կալլասի արտահայտությունները որակել է «արտաքին միջամտության խոստովանություն»
18.12.2025 | 17:55
Արման Ծառուկյանը նշել է՝ ում հետ կցանկանար անցկացնել գրեփլինգի մենամարտ
18.12.2025 | 17:43
Եկել եմ Գերագույն հոգևոր խորհրդի նիստին, օրակարգը չգիտեմ. Վահան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:40
Դատարանը մերժել է անվանի ֆուտբոլիստին բանտից վաղաժամ ազատ արձակելու խնդրանքը
18.12.2025 | 17:35
Եկել եմ աջակցելու եպիսկոպոսներին. Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:34
Կեղծ աճուրդներ է կազմակերպել․ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել
18.12.2025 | 17:30
Ինչու է Սամվել Կարապետյանի և տիկնոջ նկարը կախված Վեհարանում․ Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:28
Ժամերգություն Մայր Աթոռում․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 17:21
Մալաթիայի «Ոսկու շուկա»-ի տնօրենը ձերբակալվել է ապօրինի զենք կրելու կասկածանքով
18.12.2025 | 17:19
Գնացե՛ք Մայր Աթոռ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը դատարանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այստեղ մարդիկ կան, որ գլուխները կորցրել են, անգլուխ ձիավորի պես ընկած գնում են, գլխի չեն ուր են գնում»,- այսպես է ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը բացատրում «Իմ քայլը» խմբակցության այսօրվա արարքը՝ չմասնակցել ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագծի քվեարկությանը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովը մտադիր էր քննարկել Երևանի քաղաքապետարանին տրված աղբահավաք մեքենաների և դրանց դիմաց նվիրատուներին մատուցված ծառայությունների իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերը․ «Էդ հանձնաժողովը որ ստեղծվեր, «Իմ քայլը» ունենալու էր 7 անդամ, ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն ունենալու էին 4 անդամ։ Մարդիկ վախենում են ստեղծել մի հանձնաժողով,  որտեղ իրենք մեծամասնություն են»։

Իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ընդդիմության բերած նախագծի և Սահմանադրության միջև հակասություններով է բացատրում նախագծի քվեարկությանը չմասնակցելը։

«Կարո՞ղ են գործել, այդ հանձնաժողովի գործունեությունը իրավաչա՞փ է, թե՝ ոչ։ Էս հարցի պատասխանը չկա ո՛չ Սահմանադրության մեջ, ո՛չ էլ ԱԺ կանոնակարգ օրենքում»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը։

Նա նախագծի չընդունման այլ բացատրություն չունի։ Պատգամավորի համար խնդիր է առաջացնում այն, որ քննիչ հանձնաժողովը մտադիր էր ստուգել Երևանի քաղաքապետարանի գործունեությունը 2018 թվականի սեպտեմբերից սկսած։

«Վերջը կարո՞ղ է հանձնաժողովը վերածվի ինչ-որ աուդիտորական մարմնի, որը կարող է ամեն օր պահանջել փաստաթղթեր և այլն»,- փորձում է հասկանալ իշխանական պատգամավորը։

Մինչդեռ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ իշխանությունը ոչինչ չէր կորցնի, եթե հաստատեր քննիչ հանձնաժողովի անդամների թիվը և սկսեր աշխատել, եթե թաքցնելու ոչինչ չունի։

«Էս մերժելը ավելի շատ կարող է խնդիրներ առաջացնել, ոչ թե լուծել»,- զգուշացնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այս չհաստատումով քննիչ հանձնաժողովը չի դադարեցնում իր գոյությունը, բայց ոչ մի օրենքում չկա պատասխանն այն հարցի, թե հիմա ինչ պետք է անի հանձնաժողովը․ «Էն արգումենտը, որ «Իմ քայլը» բերում է, որ դա ավագանու գործն է՝ ինչ անենք ում գործն է։ Քննիչ հանձնաժողովները ձևավորվում են էսպես՝ հանրային հնչեղության հարցեր»։

Անի Սամսոնյանը գիտի, թե ինչու իշխանությունը տապալեց նախագծի ընդունումը։ Երբ իրենք նախաձեռնեցին քննիչ հանձնաժողովի ձևավորում, իշխանությունը համաձայնվեց, որովհետև դեռ չգիտեր, որ ամեն ինչ այդքան վատ է։ Հիմա գիտի։

«Երբ իշխանությունը փորձում է ձախողել ինչ-որ հարցի քննարկում, նշանակում է այդ հարցի քննարկման ընթացքում միգուցե մենք բացահայտեինք ինչ-որ պատճառահետևանքային կապեր, որը նաև կհաստատեր մեր մտահոգությունները և այս առումով ամեն ինչ հասկանալի է իշխող խմբակցության վարքագծի հետ կապված»,- ենթադրում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ իշխանությունները վախեցած են և այս իմաստով նրանք շատ նման են հեղափոխությունից առաջ իշխող Հանրապետականին․ «Նախորդներն էլ, երբ փորձում էին ինչ-որ բան չքննարկվի, նրանք սահմանափակում էին ընդդիմության լիազորությունները, խոսք չէին տալիս։ Մենք տեսանք այն, ինչ կկատարվեր հեղափոխությունից առաջ, դասական նախահեղափոխական պառլամենտում, երբ փորձում էին բոլոր ձևերով փակել այն անցքերը, երբ ընդդիմությունը կարող էր ինչ-որ հարց բերել, քննարկման առարկա դարձնել, բարձրացնել խնդիրներ, որոնք ձեռնտու չէին իշխանությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան