ԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանում Էներգաարտադրությամբ, բայց ՀՀ կառավարությունը պետք է հավասար խաղի պայմաններ երաշխավորի. Ռ. Միլս

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

Էներգաարտադրության ոլորտում Հայաստանը կարող է հպարտությամբ նշել այն ճանապարհը, որ անցել է այս 25 տարվա ընթացքում. լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

«Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում էներգաարտադրությունը 20 տոկոս աճ է արձանագրել: Այսօր Հայաստանում կան էներգաարտադրման կարողություններ, շուկան ընդլայնվում է, ինչը նշանակում է, որ տարածաշրջանային նկատառումներ կարող է քննության առնվել»,- ասել է դեսպանն ու նշել, որ այդ հնարավորությունները ներառում են թե՛ ավանդական էներգաարտադրությունը, թե՛ վերականգնվող կանաչ էներգիայի արտադրությունների կիրառումը:

Բանախոսը նշել է, որ Միացյալ Նահանգների գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը ներդրումների, կոմերցիոն կապերի ամրապնդումն է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև: Եվ էներգետիկ ոլորտը հենց այն ոլորտն է, որ կարող է հետաքրքրություն ունենալ ամերիկյան գործարարների կողմից:

«Մեր աշխատանքն այն է, որ մեկ հարկի տակ հավաքենք ամերիկյան գործարարներին, ոլորտի հնարավոր պոտենցիալ հայ գործարարներին, ներկայացնենք հնարավորությունները, օգնենք, նպաստենք, որ նրանց միջև երկխոսություն ձևավորվի։ Այսօրվա համաժողովն էլ նման մի քայլ է։  Սակայն դա հայաստանյան գործարարների Հայաստանի  կառավարության խնդիրն է, որպեսզի ձևավորեն, ներկայացնեն, թե ինչով է հրապուրիչ Հայաստանը ամերիկյան ներդրողների համար, և առավելապես կարևոր է, որպեսզի կառավարության կողմից երաշխիքներ լինեն, որ հավասար խաղի պայմաններ կլինեն բոլորի համար»,- ասել է ՀՀ-ում ԱՄն դեսպանը: