«Մենք պետք է արձանագրենք, որ սա սպանություն է». Զարուհի Փոստանջյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Լուրեր

31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին
Բոլորը

«Սպանել են, թե հասցրել են ինքնասպանության, մենք պետք է արձանագրենք, որ սա սպանություն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքին։

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ եթե պետությունը չի պաշտպանում մարդու կյանքի իրավունքը, պետությունն ինքն է դառնում հանցակից տվյալ հանցագործության. «2016 թվականին, երբ Սերժ Սարգսյանը հրամանագիր արձակեց և Կուտոյանին նշանակեց ԱԱԾ ղեկավար, ես այդ հրամանագիրը վիճարկել եմ Վարչական դատարանում, իհարկե, Վարչական դատարանը վարույթ չընդունեց ապօրինի կերպով: Բայց այն չափանիշները, որով պետք է նշանակվեր ԱԱԾ ղեկավարը, պարոն Կուտոյանն այդ չափանիշներին չէր համապատասխանում»։

Փոստանջյանն ընդգծել է, որ Կուտոյանը վերջին երկու տարիների ընթացքում եղել է շատ կարևոր պաշտոնի: «Այդ երկու տարիների ընթացքում կարևոր աշխարհաքաղաքական իրողություններ տեղի ունեցան նաև մեր տարածաշրջանում, և այս գաղտնիքների մասին տեղեկացված է եղել պարոն Կուտոյանը, հետևաբար՝ նրա կյանքի պաշտպանությունը պետք է հոգար պետությունը»,- ասել է նա:

Բանախոսը վստահություն է հայտնել, որ Կուտոյանը գաղտնիքներ էր տիրապետում նաև այս իշխանության հետ կապված. «Նա մասնակիցն էր ՊՊԾ գնդի բանակցությունների, ինձ համար անհասկանալի մնաց՝ ինչպե՞ս թույլ տվեցին Նիկոլ Փաշինյանին մուտք գործել ՊՊԾ գնդի տարածք, և այնտեղից ուղիղ եթերով հանդես գալ, նաև՝ ինչպես տեղի ունեցավ իշխանության փոխանցում Նիկոլ Փաշինյանին: Տեղեկացված է եղել, որ Նիկոլ Փաշինյանը գրավում է ռադիոտունը, և այդ ժամանակ ինչո՞ւ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, այսինքն՝ բազմաթիվ հարցերի և տեղեկատվական դաշտի կրողը եղել է Գեորգի Կուտոյանը»։

«Երկիր Ծիրանիի» ղեկավարը նաև նշել է, որ որոշ լրատվամիջոցների նկատմամբ կան ճնշումներ. դրանք ցավալի են, բայց մեր օրերում ինֆորմացիան թաքցնել հնարավոր չէ:

«Եթե մի պետության մեջ լրատվամիջոցների նկատմամբ այսպիսի վերաբերմունք է, անպատժելի մթնոլորտ է, բարձրաստիճան պաշտոնյաներն ինքնասպանության են հասցվում կամ սպանվում են, արդեն ներդրումների մասին պետք է մոռանանք և լրջորեն մտածենք՝ որն է մեր հաջորդ քայլը, հասկանանք, որ կեղծ հեղափոխությունն այլևս ավարտված է»,- հայտարարել է Զարուհի Փոստանջյանը:

Նարեկ Կիրակոսյան