Ինտերպոլի նախկին ղեկավարը 13.5 տարվա ազատազրկման է դատապարտվել Չինաստանում

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Չինաստանի հյուսիսային Տյանցզին քաղաքի ժողովրդական դատարանը 13.5 տարվա ազատազրկման է դատապարտել Ինտերպոլի նախկին ղեկավար, երկրի հանրային անվտանգության հարցերի նախկին փոխնախարար Մեն Հունվեյին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Աղբյուրի տվյալներով՝ Հունվեյը ցանկություն չի հայտնել բողոքարկել վճիռը: Նա, միաժամանակ, 2 մլն յուանի (շուրջ 292 հազար դոլար) չափով տուգանք կվճարի:

Նշենք, որ Մեն Հունվեյը մեղադրվում է կոռուպցիայի և պաշտոնական լիազորությունները գերազանցելու մեջ: Նախաքննության պնդմամբ՝ պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին նա 14.46 մլն յուանի (2.12 մլն դոլար) չափով կաշառք է վերցրել: 2018 թվականի հոկտեմբերի 7-ին Չինաստանի իշխանությունները հաղորդեցին Մեն Հունվեյի ձերբակալության մասին, իսկ երկրի Հանրային անվտանգության հարցերի նախարարությունը հայտարարեց, որ Ինտերպոլի նախկին ղեկավարին կասկածում են կաշառակերության և այլ հանցագործությունների մեջ:

Չինաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ակտիվացավ 2012 թվականին «հինգերորդ սերնդի» ղեկավարների իշխանության գալուց հետո՝ Սի Ձինպինի գլխավորությամբ: Վերջին մի քանի տարիներին լայնածավալ հակակոռուպցիոն արշավի արդյունքում պաշտոնանկ արվեցին և ճաղերի հետևում հայտնվեցին ոչ միայն շարքային պաշտոնյաներ, այլև բարձրաստիճան պաշտոնատար անձինք: