Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի. ԱՀԿ-ն արտակարգ նիստ է հրավիրել

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200-ը: Հիվանդներից 4-ը մահացել են: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստ է հրավիրել՝ կապված Չինաստանում թոքաբորբի բռնկման հետ, որի պատճառը նոր տիպի՝ 2019-nCoV կորոնավիրուսն է: Հանձնաժողովի խնդիրն է՝ պարզել, արդյո՞ք հիվանդության բռնկումն առողջապահական ոլորտի՝ միջազգային նշանակություն ունեցող արտակարգ իրավիճակ է:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը տեղեկացրել է, որ Պեկինի ներկայացուցիչը նույնպես կմասնակցի նիստին:

«Չինաստանը կշարունակի ամրապնդել միջազգային համագործակցությունը և աշխատել միջազգային հանրության հետ՝ վիրուսի դեմ պայքարի և տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հասնելու համար»,- ասել է դիվանագետը:

Նա հավելել է, որ թոքաբորբի բռնկման հետ կապված չինական Ուհան քաղաքում վերահսկողության ուժեղացված միջոցառումները չեն ենթադրում քաղաքից ելքի լիարժեք արգելք:

«Որքան հասկանում եմ, երբ քաղաքացիները ժամանում կամ մեկնում են, ստուգում ենե անցնում: Բայց դա քաղաքից ելքի լիարժեք արգելք չէ»,- ասել է նա: