Մարդիկ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքները․ ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում իրավունքի վերականգնման մեխանիզմների բացակայության վերաբերյալ։

«Խնդրի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է նաև Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով նախատեսված չէ դատարաններում գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական պահանջի պատշաճ ապահովման ճկուն մեխանիզմ:

Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 9-րդ հոդվածին, որով միայն սահմանվել են դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի առնվող հանգամանքները: Նշված հոդվածով ամրագրված չէ ողջամիտ ժամկետում գործի դատական քննության խախտված իրավունքի վերականգնման օրենսդրական հնարավորությունը: Ստացվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել և անհետևանք մնալ դատարանի համար:

Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի տարեկան հաղորդման համաձայն՝ միայն Երևան քաղաքում առկա է 155 քրեական և 1628 քաղաքացիական գործ, որոնց քննությունը երկու և ավելի տարիներ ձգձգվում է (կան գործեր, որոնց քննությունը չի ավարտվում 10 և ավելի տարիներ): Միայն 7 դատավորների մոտ նման գործերի ընդհանուր թիվը հասնում է 1123-ի:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատական ակտի բողոքարկումը, կամ ընթացիկ գործերով մեկ այլ դատարանի կողմից ողջամիտ ժամկետի հարցի քննարկումը և ոչ նյութական վնասի հատուցում պահանջելը, կամ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը և նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելն արդյունավետ կառուցակարգեր չեն առկա օրենսդրական բացի լրացման համար:

Միջազգային իրավական համակարգերում մեծ տարածում ունեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման կանխարգելիչ միջոցները, որոնք, սակայն, մեր ներպետական կարգավորումներում բացակայում են:

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ առկա օրենսդրական բացը չի ապահովում ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական իրավունքի ամբողջական իրացման հնարավորությունը: Սա իր հերթին հանգեցնում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների անհարկի սահմանափակման»,- ասված է հաղորդագրությունում:

Զեկույցն՝ այստեղ;