Նիկոլ Փաշինյանը 2 տարի է` Սերժ Սարգսյանի «կոստյումով» է. ինչ սպասել սահմանադրական փոփոխություններից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը հունվարի 27-ից կազմավորված կլինի, իսկ աշխատանքները կսկսվեն արդեն այս տարվա փետրվարից: Factor.am-ին այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 30-ին էր ստորագրել Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու որոշումը: Հանձնաժողովը կազմված կլինի 15 հիմնական անդամից, ի պաշտոնե դրանում ընդգրկվելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, Մարդու իրավունքների պաշտպանը, դատավորների ընդհանուր ժողովը 1 թեկնածու պետք է ներկայացնի, կազմում կլինեն նաև 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում դեռ չեն որոշել, թե Մայր օրենքում ի՞նչ փոփոխություններ են առաջարկելու: Խմբակցությունից հանձնաժողով ընդգրկված Տարոն Սիմոնյանն ասում է՝ մինչ աշխատանքների մեկնարկը ԼՀԿ-ն նիստեր կգումարի և վերջնական որոշում կկայացնեն: Պատգամավորը, սակայն, նշում է, որ իրենց առաջնահերթությունը լինելու է խորհրդարանական կառավարման մոդելի ուժեղացումը:

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ Սահմանադրական փոփոխությունները պետք է միտված լինեն պետականաշինությանը և ոչ թե անձերին: Նա հիշեցնում է, թե   ինչպես 2015 թվականին նախկին իշխանությունները Սերժ Սարգսյանի վերարտադրության համար փոփոխություններ իրականացրեցին և ինչ հանգուցալուծում տեղի ունեցավ: Տարոն Սիմոնյանն ընդգծեց, որ եթե նման իրավիճակ ստեղծվի, «Լուսավոր Հայաստանը» կտրուկ քայլերի կանցնի:

«Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը որոշել է, որ հանձնաժողովում կուսակցությունը ներկայացնելու է Գևորգ Պետրոսյանը: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն առայժմ չի մանրամասնում, թե ինչ փոփոխությունների նախագիծ են առաջարկելու, սակայն նշում է, որ ԲՀԿ-ն քննարկումներին ակտիվ մասնակցություն է ունենալու:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ չի շտապում ասել, թե ինչ փոփոխություններ է ցանկանում տեսնել Սահմանադրությունում: ԱԺ-ում նա հայտարարեց, որ երբ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հետ ծանոթանա, իր առաջարկները կանի ու դիրքորոշում կհայտնի: Մինչ այդ, սակայն, Ծառուկյանը Սերժ Սարգսյանին վարչապետության տանող 2015-ի սահմանադրական փոփոխություններից ուշագրավ բացահայտում արեց. «Ես ասում էի, որ պատերազմող երկրում այդպիսի բան չպետք է լինի։ Ես դեմ էի, բայց ոչ մի քաղաքական ուժ ինձ չպաշտպանեց։ Ես ասացի՝ եթե այդպես է, քաղաքական էջը կարող եմ ծալել»:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունում նույնպես դեռ վերջնական որոշում չկա, թե Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովին ինչ առաջարկներ են ներկայացնելու: Առայժմ հայտնի չէ նաև, թե հանձնաժողովում ով է ներկայացնելու իշխող խմբակցությունը:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է՝ դեմ է կառավարման կիսանախագահական համակարգի:

Եթե տեղի են ունենում սահմանադրական փոփոխություններ, ապա ենթադրելի է, որ իշխանությունները հրաժարվելու են նաև սուպերվարչապետական համակարգից: 2015 թվականի փոփոխություններով ՀՀ վարչապետին այնքան լիազորություններ էին տրվել, որ ընդդմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ Սերժ Սարգսյանը սուպերվարչապետ է դառնալու:

Նիկոլ Փաշինյանը քննադատում էր հատկապես այն, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը դառնում են վարչապետին ենթակա մարմիններ, ներում շնորհելը, պարգև հանձնելը ևս նախագահի ինստիտուտից տեղափոխվում էր վարչապետի լիազորությունների դաշտ: Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի նախաշեմին իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իշխանությունները կնախաձեռնեն, որ վարչապետն այլևս «սուպեր» չլինի:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետի կարգավիճակում է շուրջ երկու տարի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան