Տղամարդուց փող շորթած կինը մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին
31.08.2026 | 19:30
Ահաբեկում և սպառնում են՝ գազը կթանկացնեն, բայց ՀՀ-ն հարվածներին պատրաստ է, որ քաղաքացին չզգա դրանք․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:13
Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
31.08.2026 | 19:10
Կարիմ Բենզեման հեռացավ «Ալ Հիլյալից»
31.08.2026 | 19:00
ՌԴ-ն այլևս չունի ռուսամետ ուժերի մեծամասնություն ԱԺ-ում, լծակները նվազել են՝ չի կարող թելադրել օրակարգ․ Կոնստանտին Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:43
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ խորտակված լաստանավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
Բոլորը

Հունվարի 15-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում  է ստացվել, որ Երևանի բնակիչ, 37-ամյա մի կին մի տղամարդու վերաբերյալ արատավորող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա դեկտեմբերին և այս տարվա հունվարին նրանից պահանջել ու ստացել է ընդհանուր 300 դոլար։

«Հաղորդման հիման վրա ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության փորձաքրեագիտական և Արարատի մարզային վարչությունների աշխատակիցների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառում։ Արդյունքում, հունվարի 17-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում հերթական անգամ տղամարդուց փող վերցնելուց հետո 37-ամյա կինը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց շորթած 288․000 դրամը։

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում: