Մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են գարնան նախապատրաստական գյուղատնտեսական աշխատանքները

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հունվարի 17-ին hանդիպում է ունեցել մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ` մարզերում գարնան նախապատրաստական գյուղատնտեսական աշխատանքները, պետական օժանդակության գործող ծրագրերը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:

«Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է եղել հանրապետությունում գարնանացանի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: Մարզպետարաններին առաջարկվել է սեղմ ժամկետներում ներկայացնել տեղեկատվություն գարնանացան հացահատիկային մշակաբույսերի սերմերի պահանջարկի վերաբերյալ:

Քննարկվել են նաև տեղական սերմնաբուծության զարգացմանը վերաբերող հարցեր, ներկայացվել առաջարկներ տեղական սերմնաբուծության զարգացման ծրագրի վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել և առարկայական քննարկել այս ոլորտի զարգացման հնարավոր ուղղությունները:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև անասնապահության ոլորտին առնչվող հարցերին, այդ թվում՝ պետական պատվերի շրջանակներում իրականացվող անասնաբուժական ծառայությունների կազմակերպմանը: Ներկայացվել են անասնապահության ոլորտում նախատեսվող համալիր ծրագրերը, ինչպես նաև կենդանիների համարակալման ծրագրի համառոտ նկարագիրը, որի հիմնական նպատակն է հաշվառել հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը, ինչն իր հերթին կնպաստի ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության և հետագծելիության ապահովմանը:

Մարզերի գյուղոլորտի պատասխանատուների կողմից բարձրացվել են ներկայումս մեկնարկած համապետական պարտադիր սպանդանոցային մորթի անցնցում կազմակերպման հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ տրվել  են սպառիչ պատասխաններ:

Քննարկվել են նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացմանը առնչվող հարցեր: Այս համատեքստում փոխնախարարը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական մթերքների իրացման համակարգի բարելավմանը մեծապես կնպաստի առաջիկայում նախատեսվող լոգիստիկ կենտրոնների ստեղծումը:

Մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուները մի շարք առաջարկներ են ներկայացրել գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ: Միաժամանակ ընդգծվել է համայնքներում այդ ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում: