Գեորգի Կուտոյանի բնակարանի սենյակում 40-ից ավելի պարկուճ է եղել, պատերին՝ վնասվածքներ․ ՔԿ նախագահի տեղակալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Դեպքի վայրում հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ, պարզել ենք՝ օրինական, պարգևատրման կարգով Գեորգի Կուտոյանի զենքն է: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

«Կան 4 տասնյակից ավելի պարկուճներ, գնդակներ, պատերին կան վնասվածքներ, որտեղ դին հայտնաբերվել է: Դեպքի վայրում կնոջ և հոր մասնակցությամբ գործողություններ են կատարվում»,- ասաց նա:

Արթուր Մելիքյանը հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-դ հոդվածի 1-ին մասով: «Խնդրում եմ՝ հոդվածին առերևույթ չխաբնվեք, որ 110-րդ հոդվածն է: Այս պահին ունեցած տվյալներով՝ հարուցում ենք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու: Կարող է լինել սպանություն, կարող է լինել սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով, հետագայում փորձաքննություններով, դրանց արդյունքով ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց ՔԿ նախագահի տեղակալը:

Հարցին՝ Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր կա՞ն, Մելիքյանը պատասխանեց. «Հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում: Դատաբժշկական փորձագետները վաղը արդեն փորձաքննության արդյունքում ավելի ստույգ կպարզեն մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը»:

Մանրամասները՝ տեսանյութում: