Կարծես թե շղթայական գործընթաց է. Արփի Դավոյանը՝ Կուտոյանի մահվան մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
17.01.2020 | 18:09Սարսափելի և անսպասելի դեպք է տեղի ունեցել։ Կարծում եմ՝ պետք է սպասենք իրավապահների արձագանքին և ենթադրություններ չանենք։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվանը։
«Ինչ-որ շղթայական գործընթաց է գնում։ Չգիտեմ՝ ինչ բնորոշում տալ։ Կարծում եմ՝ պետք է լավ աշխատեն իրավապահ մարմինները և կարողանան հստակ պարզել՝ ինչ է տեղի ունեցել։ Որևէ գնահատական չեմ կարող տալ։ Պետք է հասկանալ՝ ինչո՞ւ են նմանատիպ սպանություններ տեղի ունենում, ովքեր են պատասխանատու։ Հայկ Հարությունյանի և Աշոտ Կարապետյանի մահվան դեպքերից հետո, այս մեկը, մեղմ ասած, զարմանալի է։ Միանշանակ, մասնավոր ենթադրություններ ու կարծիքներ հայտնելն անօգուտ է»,- ասաց Արփի Դավոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի Մելքոնյան