ՊԵԿ համակարգում դեռևս որոշակի արատավոր երևույթներ կան․ Բաբկեն Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 09:35
Թրամփը չեղարկել է Իրանի դեմ հարվածները և հայտարարել շուտով համաձայնագրի ստորագրման մասին, որին «աջակցում է Իրանի գերագույն առաջնորդը»
12.06.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.06.2026 | 01:05
ԱԱ-2026․ Երեք կարմիր քարտ ու տանտերերի հաղթանակ՝ բացման խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 01:02
Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ողջ իրավական գործիքակազմը. Իվետա Տոնոյան
12.06.2026 | 00:20
Ինչ է սահմանում ԸՕ-ն առանձին տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում․ ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե, եթե վերաքվեարկություն չլինի
11.06.2026 | 23:30
Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող շախմատիստների ԱԱ-ի առաջատարների թվում է
11.06.2026 | 23:19
ԱԱ-2026-ի առաջին գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 23:16
Սյունիքի 35/65 տեղամասի քվեարկությունը ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց
11.06.2026 | 22:59
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 ընտրատեղամասի արդյունքները. ՔՊ-ն այնտեղ 630 քվե էր ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 222
11.06.2026 | 22:48
Ռուս-ուկրաինական պատերազմում կռված ադրբեջանցիները դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման
11.06.2026 | 22:34
Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 22:32
Մեքսիկայում կայացավ ԱԱ-2026-ի բացումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 22:17
Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
11.06.2026 | 22:14
ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից. հայտարարություն
11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ Կառավարության դիրքորոշումը հասկանալի է, բայց իրենք էլ այլ մեսիջ էին ուզում տալ, որ հավասարությունից բացի, նաև մեսիջ լիներ, որ պետությունը վստահում է տնտեսվարողներին։ Նա նկատեց, որ մի քանի խնդիրներ կան։

«Օրինակ, երբ տնտեսվարողը գիտակցաբար խախտում է ՀԴՄ-ի կանոնը, պետք է պատժվի, բայց շատ դեպքեր կան, երբ խախտումները կարող են լինել պատահական, և տուգանքը համարժեք չէ»,- նկատեց Թունյանը։

Նա նշեց, որ ինչքան էլ ցավալի լինի, ՊԵԿ համակարգում դեռևս որոշակի արատավոր երևույթներ կան։  «Չեմ ուզում մերկապարանոց հայտարարություններ անել, բայց առանձին տեսուչների գործունեության վերաբերյալ բողոքներ ստանում ենք։ Նաև խնդիր ունենք ՀԴՄ սարքերի հետ»,- նկատեց Բաբկեն Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմինե Ալոյան