Ինքնադատաստա՞ն, թե՞ պատահականություն․ Ոստիկանությունը հետաքննում է «Երևան սիթի»-ի մենեջերի սենյակում մահացած քաղաքացու գործը

Լուրեր

16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
Բոլորը

Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Մաշտոցի պողոտայի «Երևան սիթի» խանութում մոտ մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 19-ի երեկոյան մահացած հայտնաբերված քաղաքացու գործով Ոստիկանության քննչական բաժնում հետաքննություն է ընթանում, դեռ սպասում են դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը՝ պարզելու, թե ինչի արդյունքում է մահացել քաղաքացին։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշենք, որ դեպքի օրը ոստիկանները պարզել էին, որ մահացածը 58-ամյա Լևոն Բ.-ն է, որը նշված սուպերմարկետում 26-ամյա աղջկա սայլակի միջից գողացել էր նրա պայուսակը, ինչը նկատել էին անվտանգության աշխատակիցները: Ըստ վերջինների՝ իրենք կասկածյալին ուղեկցել էին մենեջերի աշխատասենյակ, որտեղ նա հանկարծամահ էր եղել:

Այժմ ոստիկանությունը պետք է քննությամբ պարզի՝ կա՞ն ինքնադատաստանի տարրեր խանութի անվտանգության գործողություններում, թե՞ ոչ և, ի վերջո, ինչի՞ արդյունքում է մահացել քաղաքացին։

Նշենք, որ նախկինում մամուլում եղել են հրապարակումներ Սամվել Ալեքսանյանի խանութներում պատժիչ գործողությունների մասին։ Իսկ գրեթե երեք տարի առաջ Մոսկվայում սպանվեցին ՀՀ երկու քաղաքացիներ՝ «Ձկնկուլ» մականունով Արմեն Իսրայելյանը և Էդուարդ Նշանյանը: Նրանք երկուսն էլ աշխատել էին հայտնի գործարար  Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում, իսկ Իսրայելյանը Ալեքսանյանին մեղադրում էր իրեն առևանգելու և ունեզրկելու մեջ: Այդ սպանությունների պատասխանատուները այդպես էլ չբացահայտվեցին:

Մարինե Խառատյան