ՏԿԶՆ-ն պարզաբանում է ներկայացրել

Լուրեր

15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
15.10.2026 | 13:03
Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ` Շինարարների փողոցի բենզալցակայանը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:57
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:46
Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև է սպասվում
15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
Բոլորը

Տարածքային կառավարման և զագացման նախարարությունից Factor.am-ի՝ հոկտեմբերի 17-ի «Ինչու չի կատարվել վարչապետի հանձնարարականը. կլինե՞ն պատժվողներ. ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ» վերտառությամբ հրապարակման հետ կապված ներկայացրել են հետևյալ պարզաբանումը.

«Նյութում նշված Խարբերդի միջնակարգ դպրոցը ոչ թե վերանորոգվում է կամ հիմնանորոգվում, այլ ամբողջությամբ նոր դպրոց է կառուցվում: Այդ դպրոցը կառուցվում է Սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի շրջանակներում, որը  իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ: Շինարարական աշխատանքներն ավարտվելու են  2019 թվականին: Իսկ դպրոցի կառուցման աշխատանքները սկսվել են մեկ ամիս առաջ: Այս ծրագրի շրջանակներում կառավարության առաջնահերթության ցանկում ընդգրկված առնվազն 46 դպրոցների շենքերի սեյսմակայունությունը բարձրացվելու է կամ վերակառուցվելու են նոր դպրոցներ՝ նորացված շինարարական նորմերին և դպրոցական շենքերի արդիականացման ուղեցույցներին համապատասխան: 

Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված մյուս՝ Արմավիրի մարզի Թաիրով համայնքի դպրոցին, նրա մեկ մասնաշենքն ամբողջությամբ հիմնանորոգվում է: Այս դպրոցը համարվում է շարունակական օբյեկտ, քանի որ դրա նախագծա-նախահաշվարկային արժեքն ավելի մեծ է, քան ընթացիկ տարվա պետական բյուջեով հատկացված պետական  միջոցները: Կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագրով ընթացիկ տարվա աշխատանքների ավարտի ժամկետ նշված է նոյեմբերի 3-րդ տասնօրյակը, իսկ վերջին վճարումը նախատեսվում է կատարել 2017-ի 4-րդ եռամսյակում»: