Ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Լուրեր

14.07.2026 | 10:56
Երևանում 17 անձ է բերման ենթարկվել ապօրինի կայանատեղիների կազմակերպման և շորթման կասկածանքով
14.07.2026 | 10:47
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
14.07.2026 | 10:38
ԱՄՆ-ը 5 ժամ շարունակ հարվածել է Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Բահրեյնում ու Հորդանանում ԱՄՆ օբյեկտները, Հորմուզի նեղուցում՝ ԱՄԷ լցանավերը
14.07.2026 | 10:30
Telcell-ը միավորում է վճարային տերմինալն ու թվային դրամապանակը
14.07.2026 | 10:22
Սևանում բացվել է ջրափրկարարական նոր վարչական համալիրը
14.07.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.07.2026 | 10:02
Հայտնի է Արսեն Հարությունյանի երկրորդ մրցակիցը RAF-ում
14.07.2026 | 09:53
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 
14.07.2026 | 09:41
Եվրոպական ինդեքսներն աճել են, ամերիկյանը՝ նվազել
14.07.2026 | 09:30
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ «Չիկագո Բուլսի» մարզչական շտաբում
13.07.2026 | 23:14
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել VK-ի նկատմամբ
13.07.2026 | 23:03
Ուկրաինան և եվրոպական ինը երկրներ ստեղծում են հակաբալիստիկ պաշտպանության կոալիցիա
13.07.2026 | 22:50
Մեծ Բրիտանիան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
13.07.2026 | 22:39
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում ու մարզերում
13.07.2026 | 22:30
ԵՄ-ն տարիքային սահմանափակումներ կմտցնի սոցցանցերում երեխաների համար
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Որդուն մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1945թ. ծնված տղամարդը, մոր հետ միասին բնակվելով Արմավիր քաղաքի իրենց բնակարանում, հաճախակի գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պարբերաբար ծեծի է ենթարկել մորը՝ պատճառելով ուժեղ ցավ և մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1945թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: