Կանխվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձի զորակոչը. ՀՔԱ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտաշատի զինվորական կոմիսարիատը 2015 թ. փետրվարի 17-ին զորակոչելու նպատակով հաշվառել է Ուկրաինայի քաղաքացի Հ. Պ.-ին և 2017 թ. սեպտեմբերին զորակոչման նպատակով ուղեգրել բժշկական զննության: այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

ՀՀ Պաշտպանության նախարարությունը պատճառաբանել է, որ հաշվառման համար հիմք է հանդիսացել նրա ծննդյան վկայականում Երևանը՝ որպես ծննդավայր նշած լինելու հանգամանքը: Այսինքն՝ պաշտպանական գերատեսչությունը, հիմնվելով միայն ծննդյան վկայականում ծննդավայրի վերաբերյալ տվյալների վրա, առանց ստուգելու, ճշտելու անձի քաղաքացիությունը, անձին կցագրում է  և զորակոչի ենթարկում:

Մինչդեռ ՀՀ Պաշտպանության նախարարությունը  պարտավոր է յուրաքանչյուր անձի վերաբերյալ  տվյալների ճշտումից հետո  միայն կայացնել նման որոշումներ:

Տվյալ դեպքում Հ. Պ.-ն,  ծնվելու պահին գործող «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ծնողների համաձայնությամբ  ձեռք է բերել Ուկրաինայի քաղաքացիություն, որի մասին վկայում է վերջինիս տրամադրված ծննդյան վկայականը և այնուհետև Ուկրաինայի քաղաքացու անձնագիրը: Ավելին՝ 2016 թ. օգոստոսի 4-ին Հ. Պ.-ի հորը ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկանք է տրվել այն մասին, որ «Հ. Պ.-ի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ չկան, ՀՀ քաղաքացու անձնագիր վերջինս չի ստացել»:

Հ. Պ.-ի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է  դեռևս 2017 թ. հունվարից և մի շարք հարցումներ ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարություն ու ՀՀ զինվորական կոմիսարին՝ նրա հաշվառման հիմքերի վերաբերյալ:

ՀՀ Պաշտպանության նախարարությանն ուղղված 2017 թ. մարտի 3-ի հարցման պատասխանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստացել է այն ներկայացնելուց 3 ամիս անց միայն, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչապետին ուղղված վարչական բողոքով պահանջել էր պարտավորեցնել իրավասու մարմիններին՝ տրամադրելու պահանջվող տեղեկատվությունը:

ՀՀ Զինվորական կոմիսարն իր՝ 2017 թ. հունիսի 9-ի գրությամբ հավաստիացրել էր, որ Հ. Պ.-ի զինապարտության հարցը հստակեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրային վարչություն հարցումներ են ուղարկվել, և խոստացել էր դրանց պատասխաններն ստանալուն պես լրացուցիչ տեղեկացնել:

Նրանցից ավելի քան 4 ամիս պահանջվեց այդ տեղեկատվությունն ստանալու համար: