«Պայմանագրով վճարող կողմը «Հայ փոքրիկ երգիչներ»-ն են և իտալացիները կարող են մեզ դատի տալ»․ Տ․ Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
Բոլորը

Մեզ ասել են՝ շուտ արեք, մի նախագիծ տվեք։ Մենք գտանք իտալացիներին և իրենք դիմեցին նախարարություն։ Նախարարությունն արագ տվեց թույլտվությունը, հետո՝ քաղաքապետարանը։ Մարտի 19-ին ենք դիմել, իսկ պատասխանը ստացել ենք հունիսի 26-ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը։

«Երբ քաղաքապետարանը տվեց թույլտվությունը, ասացինք՝ եկեք կողմ դառնանք։ Քաղաքապետարանը դեմ չէ, իտալացիները դեմ չեն, «Ի Էմ Սի» ՓԲԸ-ն, որին Արամի 23-ի շենքը պատկանում է, ասաց՝ կմտածենք։ Առ այսօր մտածում է»,- ասաց Հեքեքյանը։

Ըստ նրա՝ զավեշտն այն է, որ ԿԳՄՍ նոր նախարարը որոշել է, թե իտալացիների նախագիծը լավը չէ, թանկ է։

«Հայտնվում է պարոն Սրմաքեշի շինարարը և ասում՝ մենք երկու օրում նոր նախագիծ կտանք։ Երկու օրից անցավ երկու ամիս և ավել, ինչ-որ նախագիծ բերեցին, նախագիծը չընդունեց։ Վերջում որոշեցին, որ իտալացիների նախագծով կանենք։ Այնուհետև՝ պարոն Սրմաքեշի շինարար ներկայացողը դիմել է քաղաքապետարան և նախագիծը հաստատման ներկայացրել։ Քաղաքապետարանն այն հաստատել է, սակայն, նախագիծը տրվել է մեր անունից՝ առանց մեր իմացության։ Թույլտվության մեջ նշված է, որ կառուցապատողը «Հայ փոքրիկ երգիչներն» են, ճարտարապետը՝ իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերությունից է, հեղինակային հսկողն էլ Դավիթ Նահատակյանը։ Ոչ «Լուչիո Սպեկան» գիտի դրա մասին, ոչ էլ Դավիթը»,- ասաց Տիգրան Հեքեքյանը։

Նրա խոսքով՝ եթե այսպես շարունակվի, իտալացիները գուցե «Հայ փոքրիկ երգիչներին» դատի տան, քանի որ ներկայացված նախագծով վճարող կողմն իրենք են․ ««Ի Էմ ՍԻ-ն» մեզ պետք է վճարի, մենք՝ իտալացիներին։ Ես ասում եմ, որ կառուցապատողը պետք է լինի նա, ով քանդել է։ Դա օրենքով այդպես է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան