2019-ին բանակում զոհերի «պատմական մինիմում» չի արձանագրվել. Նիկոլ Փաշինյանը սխալ է

Լուրեր

14.07.2026 | 20:30
«Հոգով հարուստ» մարդը․ դատարանը Գագիկ Բեգլարյանի գործով առաջին վճիռն է կայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 20:22
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը
14.07.2026 | 20:10
Սյունիքի մարզի Հացավան և Աշոտավան գյուղերում 36 ժամ ջուր չի լինի
14.07.2026 | 20:00
Ծառուկյանի ձերբակալմամբ՝ պարալիզացվել է ՀՀ տնտեսության մեծ հատված․ անգործ մնացին անգամ ՔՊ-ին ընտրած մարդիկ․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 19:49
«Կոմիտաս պարկ»-ի բնակարանների գազիֆիկացումը պետք է իրականացվի առանց լրացուցիչ վճարի․ հանձնաժողովի որոշում
14.07.2026 | 19:38
Թուրքիայի դատարանը Նեթանյահուի կալանքի օրդեր է տվել
14.07.2026 | 19:26
Բաքվի վերաքննիչ դատարանում փաստաբանները խնդրել են արդարացնել Դավիթ Մանուկյանին
14.07.2026 | 19:15
Հայրս մահից է պրծել. հրդեհ՝ «Թումանյան շաուրմա»-ի ծխատարի պատճառով․ բնակիչների ահազանգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 19:09
Բուլղարիան հայտարարել է Ուկրաինային աջակցող «կամավորների կոալիցիայից» դուրս գալու մասին
14.07.2026 | 19:00
Փաշինյանն ուղիղ ասել է՝ Ծառուկյա՛ն, կոտրելու եմ քո բիզնես-ողնաշարը․ սա քաղաքական պրոցես է, ոչ թե իրավական․ Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 18:49
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն
14.07.2026 | 18:32
«Վարչական դատարանը չի ընդունել «Տաշիր Կապիտալ»-ի հայցը՝ ՀԷՑ-ի 70% բաժնեմասի օտարման վերաբերյալ»
14.07.2026 | 18:19
Սևանի ափին գտնվող 2.5 հա հողատարածքը վերադարձվել է պետությանը. այն վարձակալել էր Կարապետ Գուլոյանը
14.07.2026 | 18:10
Քաղցրաշենում 13-ամյա աղջիկ է մահացել // Հայ գերիների վերաբերյալ համաժողով Բրյուսելում․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 17:59
Telegram-ի հղումների t.me դոմեյնը դադարել է գործել ամբողջ աշխարհում
Բոլորը

ՍԽԱԼ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին ֆեյսբուքյան գրառում է կատարել` հաղորդելով, որ Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։

Վարչապետը շեշտել է, որ խոսքը վերաբերում է բոլոր պատճառներով զոհված զինծառայողներին. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը անամոքելի: Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ կրկնակի ցավ ու կսկիծ է պատճառում բոլորիս, հարկ եմ համարում կիսվել մի լուրով: 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»,- մասնավորապես, գրել է Փաշինյանը:

 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե արդյո՞ք Նիկոլ  Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը:

Նշենք, որ ավելի ուշ Ֆեյսբուքում գրառում էր կատարել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և հայտնել, որ 2019 թվականին Հայաստանի և Արցախի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով. «ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019 թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 14-ը՝ ժամկետային զինծառայող, 22-ը՝ պայմանագրային զինծառայող, 5-ը՝ ենթասպա և 8 սպա»,- գրել էր Աբրահամյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը 2018 թվականին լայնածավալ տեղեկանք էր հրապարակել 1994 թվականից ի վեր ՀՀ և ԱՀ զինված ուժերում զոհերի վերաբերյալ՝ հիմնվելով պաշտոնական աղբյուրների, զանգվածային

լրատվամիջոցների և որոշ դեպքերում նաև մահացած զինծառայողների հարազատներից ստացված տեղեկությունների վրա։

Ուսումնասիրելով վերջին տասնամյակում Հայաստանի և Արցախի զինված ուժերում մարտական և ոչ մարտական կորուստների վերաբերյալ տվյալները՝ պարզ է դառնում, որ եղել են տարիներ, երբ բանակում զոհերի թիվը եղել է 49-ից ցածր: Այսպես, 2013-ին գրանցվել է 31 մահացության դեպք, 2014 թվականին՝ 45:

 

ՀՀ և Արցախի զինված ուժերի զոհերի թիվը31314545767617517566666363Զոհերի ընդհանուր թիվ201320142015201620172018050100150

Ավելին, համաձայն տեղեկանքի՝ 2000-ականների սկզբի վիճակագրությունը ցույց  է տալիս, որ աննախադեպ ցածր զոհերի թիվ է եղել նաև 2003-2007 թվականներին: Տվյալները հավաքել է «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը՝ հիմնվելով Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունների ու պետական այլ կառույցների, ինչպես նաև՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության, «Ռազմինֆո» լրատվական կայքի և այլ կառույցների ներկայացրած տվյալների վրա։

Ըստ ուսումնասիրության` 2003-ին զոհվել է 40 զինծառայող, 2004-ին՝ 38, 2005-ին՝ 47, 2006-ին՝ 33 (ըստ զինդատախազության՝ 36), 2007-ին՝ 31 զոհ (ըստ զինդատախազության՝ 50):

 

ՀՀ և Արցախի զինված ուժերումզոհերի թիվը 2003-2007թթ.40403838474733*33*31*31*Զոհերի ընդհանուր թիվ2003200420052006200702040

Այսպիսով, հիմնվելով գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ներկայացրած տվյալի վրա, ըստ որոնց` 2019 թվականին բանակում գրանցվել է 49 զոհ, և համեմատելով այդ թիվը նախորդ տարիներին գրանցված զոհերի քանակի հետ` պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե 2019-ին բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել, սխալ է:

Լուսինե Ոսկանյան