Մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտեր ներկայացնելու գործընթացը. նախարար
Քաղաքականություն
13.01.2020 | 10:39ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտեր ներկայացնելու գործընթացը:
«Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտեր ներկայացնելու գործընթացը մեկնարկած է:
Հիշեցնեմ, որ ստեղծվելիք Հանձնաժողովի կազմում, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը համապատասխան, մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև վեց իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ»,- գրել է նա: