Բանակում զոհերի թվի մասին վարչապետի հրապարակումը հիմնված է պաշտոնական աղբյուրների վրա, իսկ FIP.am-ի տվյալները հակասում են իրար. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը
Փաստերի ստուգման հարթակը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակմանը, որտեղ վերջինս հայտնում է 2019 թվականին հայոց բանակում զոհերի պատմական մինիմումի մասին, գրել է, որ այդ պնդումը սխալ է։
Որպես հիմք, սակայն, հարթակը ներկայացրել է տարբեր աղբյուրներից վերցրած՝ իրար հակասող թվեր։ Վկայակոչելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի հրապարակած տվյալները՝ հարթակը համեմատել է դրանք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ներկայացրած տվյալի հետ և հետևություն արել, որ վարչապետի հրապարակումը սխալ է։ Մինչդեռ իրականում ՀՀ դատախազության տվյալները հաճախ տարբերվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներից, որոնք իրենց հերթին տարբերվել են ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարությունների հրապարակած տվյալներից։
Այսպես, օրինակ, 2015 թվականի համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում 76 մահերի մասին, մինչդեռ ՀՀ ՊՆ-ն և ՀՀ զինվորական դատախազությունը հայտնել է 57 կորուստի մասին: 2017-ի հունվար-փետրվար ամիսների համար տարբերվում են նաև FIP.am-ի վկայակոչած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Թաթուլ Հակոբյանի տվյալները։ Վանաձորի գրասենյակը հայտնել է 11 զոհի մասին, իսկ Թաթուլ Հակոբյանը՝ 9-ի։
Ուշագրավ է, որ 2010 թվականը միակ տարին է, երբ չորս տարբեր կառույցներ նշել են միևնույն թիվը՝ 54: Զոհերի այս թիվը նշել են ՀՀ ՊՆ-ն, ՀՀ զինվորական դատախազությունը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և ԱՄՆ պետքարտուղարությունը:
Մինչդեռ, օրինակ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ուսումնասիրությամբ՝ 2010-ին կորուստների թիվը կազմել է 61։ Պատճառները, ըստ էության, կապված են հաշվարկներ վարելու մեթոդաբանության հետ։
Հավելենք, որ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համար հիմք է հանդիսացել Պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտոնական վիճակագրական տվյալները, և հորդորել չհիմնվել ոչ պաշտոնական աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության վրա։