Կոյուղաջրերը լցվում են բնակարանները, քայքայում են պատերը.Անդրանիկի 50 շենքի բնակիչները ահազանգում են

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 50 շենքում ոչ սանիտարահիգիենիկ իրավիճակ է ստեղծվել: Կոյուղաջուրը լցվում է բնակիչների բնակարաններ, վնասում  վերանորոգումն ու տան գույքը: Ամբողջ շենքում գարշահոտություն է տարածված:

Բնակիչները հերթով ցույց են տալիս, թե ինչպես են խոնավության պատճառով վնասվել տան պատերը։ Դրանցից  մեկին, ի դեպ, փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, որի  խիստ հայացքի ներքո էլ բնակիչները  բողոքում են, որ անգամ հեղափոխությունից հետո իրենց կոյուղագծի խնդիրը չի լուծվում։

Խնդիրը բնակելի շենքում առկա է արդեն քսան տարի: Գլխավոր կոյուղատար համակարգը, ըստ բնակիչների, պետք է անհապաղ փոխել:  Անդրանիկի 50 շենքի բնակիչները տևական ժամանակ է չեն կարողանում պարզել, թե կոյուղատար խողովակը որ հարկում է վնասված: Միայն հայտնի է, որ կոյուղաջուրը բազմաբնակարանի պատերին է դուրս տալիս 13-րդ հարկից սկսած: Այսպես՝ ամեն օր բնակիչները թակում են հարևանների դռները՝ պարզելու համար, թե որ հարկում է խնդիրը:

Անդրանիկի 50 շենքը գտնվում է «Արփի» համատիրության ենթակայության ներքո: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմից Factor.am-ին փոխանցեցին, որ նշյալ խնդրով հենց պետք է համատիրությունը զբաղվի: Բանկիչները նշում են, որ համատիրություն հաճախակի են բողոքում, նախատեսված վճարումները կատարում են, բայց որևէ արդյունք չկա:

Խնդրի կարգավորման շուրջ պարզաբանում ստանալու նպատակով այցելեցինք «Արփի» համատիրություն: Պարզվեց, որ աշխատանքային ժամին համատիրության կառավարիչ Վարդան Վարդանյանը տեղում չէ: Մեզ հետ հեռախոսազրույցում էլ Վարդան Վարդանյանը ոչ միայն հերքեց, որ բնակելի շենքի կոյուղատար խողովակի վերանորոգումը իր պարտավորությունների շրջանակներում է, այլև հրաժարվեց իր՝ համատիրության կառավարիչ լինելուց: Նրա պատասխանը հարուցեց հեռախոսահամարը մեզ տրամադրած իր գործընկերների զարմանքը:

Սա արդեն Անդրանիկի 50 շենքի նկուղն է: Կոյուղաջուրը բնակարաններով անցնելով վերջնական կուտակվում է այստեղ: Բնակիչները փոխանցեցին, որ կուտակված կեղտաջուրը երեկ են հեռացրել: Տարածքում երեկ նաև եղել են համատիրության աշխատակիցները: Խողովակների ոչ ամբողջական վերանորոգում են իրականացրել, սակայն բնակիչները նշում են, որ խնդիրը հիմնավոր լուծում է պահանջում:

«Արփի» համատիրությունից էլ ոչ պաշտոնապես փոխանցեցին, որ բնակիչներն անբարեխիղճ են վարվում կոյուղու հետ: Երեկ, օրինակ, խողովակից սավան են հանել: Նշեցին նաև, որ հարակից կառույցների՝ խանութների, ավտոտնակների կոյուղատար խողովակները ևս միացված են շենքի խողովակին, ինչը կրկնակի ծանրացնում է համակարգի աշխատանքը:

Նարեկ Կիրակոսյան