Այս տարի տոնական օրերին Գյումրիում զբոսաշրջային բում էր

Լուրեր

20.02.2026 | 11:04
Բրիտանիայի թագավորի եղբայրն ազատ է արձակվել 12 ժամ տևած հարցաքննությունից հետո. հետաքննությունը շարունակվում է
20.02.2026 | 10:53
Խուզարկություններ՝ Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում
20.02.2026 | 10:50
Բաքուն հերքում է Թրամփին. Ադրբեջանը չի մասնակցի Գազայի համար 7 միլիարդ դոլարի ֆինանսական նախագծին
20.02.2026 | 10:41
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 20-ի դրությամբ
20.02.2026 | 10:35
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծել են բողոքի դուրս եկած ընդդիմադիր ադրբեջանցիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 10:29
Թրամփը հայտարարել է, որ Իրանը 10-15 օր ունի ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար
20.02.2026 | 10:20
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.02.2026 | 10:05
Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի առաջին ռակետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 09:56
Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրյա ծառերին. կա զոհ
20.02.2026 | 09:43
Երևանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել
20.02.2026 | 09:33
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
Բոլորը

Գյումրին տոնական օրերին այս տարի Հայաստանում ամենապահանջված  ու թրենդային զբոսաշրջային ուղղությունն էր։ Քաղաքը հյուրերի պակաս չուներ։ Ընդհանրապես, անցնող տարին զբոսաշրջային առումով աննախադեպ էր Գյումրիի համար։ Հայաստանի տուրիստական  քարտեզից դուրս մնացած քաղաքը սկսեց գրավիչ զբոսաշրջային ուղղության վերածվել ոչ միայն հայաստանցիների, այլև օտարերկրացիների համար։ Տարվա տուրիստական բումի գագաթնակետն էլ տոնական օրերին էր, երբ առաջին անգամ իրենց ամանորյա հանգիստը Գյումրիում անցկացրին բազմաթիվ հայաստանցիներ ու օտարերկրացիներ։

 

Հյուրանոցներում ու հյուրատներում ազատ տեղեր չկային, մարդիկ ամիսներ առաջ էին դեռ ամրագրել իրենց համարները։ Ամեն հյուրանոց էլ կազմակերպել էր հյուրերի համար իր ժամանցային ծրագիրը։

«Հյուրանոցն ամբողջությամբ զբաղված է եղել, ծանրաբեռնված։ Հյուրեր էին, որոնք Ամանորի փաթեթով եկել էին։ 46-47 հյուր ենք ունեցել,  երեխաներն էլ  ներառյալ, հյուրանոցն  ինչքան հնարավորություն ուներ՝ այդքան հյուրընկալկել ենք։ Հյուրերը հիմնականում  Հայաստանից էին։ Ենթադրելի է, որ մյուս հյուրանոցներում էլ  է նման վիճակ եղել, որովհետև մեզ շատ հարցումներով դիմել են ամրագրման համար, ու մենք տեղ չենք ունեցել»,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրիի «Բեռլին Արտ» հյուրանոցի աշխատակցուհի Լուսինե Մանուկյանը՝ շեշտելով, որ հյուրերը գոհ  են հեռացել:

«Մարդիկ կային՝ ընդհանրապես Գյումրիում չէին եղել, կամ միայն գործնական առումով էին եկել, հնարավորություն չէին ունեցել հանգստանալու, ժամանակ տրամադրելու քաղաքին։ Հիմա  իրանք գոհ ու տպավորված էին»,- վստահ է Լուսինե Մանուկյանը։

Գյումրիի հյուրերը հնարավորություն ունեին շրջելու քաղաքի տոնական, շքեղ լուսավորված հին փողոցներում, այցելելու կենտրոնական հրապարակում բացված ամանորյա տոնավաճառ, իսկ մշակութային հանգստի սիրահարները՝ նաև թատրոն ու թանգարաններ, որոնք այս տարի առաջին անգամ էին աշխատում տոնական օրերին։ Ի դեպ ՝ հանրային սննդի օբյեկտները ևս գործում էին։

Մհեր Մկրտչյանի թանգարանը հունվարի 4-5-ն  ընկած ժամանահատվածում ունեցել է 89 այցելու, Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը հունվարի 2-5-ը՝ 231 այցելու,  Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը հունվարի 2-5-ը՝ 202 այցելու։

Հունվարի 2-ից աշխատել է նաև Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, որը մինչև հունվարի 7-ն ունեցել է 91 այցելու։

«Օտարերկրացի այցելու չենք ունեցել, հիմնականում մեր հյուրերը եղել են Երևանից, ունեցել ենք Արցախից 4 հոգի, ունեցել ենք նաև Վանաձորից։ Առաջին անգամն էր, որ տոնական օրերին աշխատում էինք, ճիշտն ասած՝ նաև դժգոհություններ էլ առաջացան, որովհետև շատ լարված աշխատեցինք ամբողջ տարվա ընթացքում և՛ Քաղաքացու օր, և՛ անկախության օր, և՛ քաղաքի օր, ընդհանրապես ազատ օրեր չունեցանք, բայց տոնական օրերին էլ աշխատեցինք»,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրիի Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը։ Տնօրենի համոզմամբ՝ զբոսաշրջիկները շատ տպավորված են հեռացել Գյումրիից։

«Շատ ուրախ էին, գոհ էին, շատ բարձր տրամադրություն ունեին, նույնիսկ ամուսիններ կային, Երևանից էին, ասեցին, ո՛չ մի Դուբայ, ո՛չ մի Եգիպտոս, Վրաստան չեմ կարող համեմատել Գյումրիի հետ, հրաշք հանգստացանք, շատ լավ քաղաք էր, մարդիկ շատ ջերմ էին ու տպավորված»,- ասաց Կարինե Վիրաբյանը։

Ընդհանուր առմամբ, անցնող տարին աննախադեպ էր Գյումրիի թանգարանների համար, որոնք այցելուների պակաս չունեցան, մարդկային հոսքն այնքան մեծ էր,որ նույնիսկ հերթեր էին գոյանում։ Ավետիք Իսահակյանի թանգարանը այս ամենից անմասն չի մնացել, շուրջ 16․000 այցելու է ունեցել 2019թ-ին։

«Նախորդ տարիների հետ համեմատած՝ աննախադեպ բարձր ցուցանիշ է, որովհետև ես արդեն 3-րդ տարին է՝ տնօրեն եմ աշխատում, նման ցուցանիշ չի եղել։ Համոզված եմ, որ այս Նոր տարվա տպավորությունները անհետևանք չեն մնա և այցելուների կողմից իրենց տպավորությունները հայտնելու դեպքում, այս տարի էլ  անպայման կունենանք  մեծաթիվ այցելություններ»,- ասաց Կարինե Վիրաբյանը։

Ի դեպ, նշենք, որ  ՀՀ վարչապետը նշել էր, որ. «Ամանորյա ոչ աշխատանքային օրերին 14 հազար 662 մարդ է այցելել այդ օրերին աշխատող թանգարաններ:

11 հազար 916-ը տոմս են գնել, իսկ 2746 մինչեւ 18 տարեկան անձինք օգտվել են կառավարության սահմանած՝ անվճար մուտքի իրավունքից:

Ամանորը Հայաստանում հետաքրքիր է»:

Էմմա Չոբանյան