Երբ ծաղրում են ժողովրդին` ամեն կերպ արդարացնելով թանկացումները. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Կառավարությունը որոշել է պարզապես ծաղրել ժողովրդին՝ ամեն կերպ արդարացնելով թանկացումները եւ կոչ անելով զինվել համբերությամբ: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը երեկ հայտարարել է, թե իրենք ուսումնասիրություններ են կատարել կարագի, բենզինի եւ մսի շուկայում եւ պարզել, որ թանկացումները ոչ թե չարաշահումների հետեւանք են, այլ օբյեկտիվ հիմքեր ունեն: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ասել է. «Նախ եւ առաջ թանկացումներն այնքան շատ չեն, ինչպես որ ներկայացնում են՝ կարագն է, բենզինն է, մսամթերքն է՝ 10 տոկոս եւ ձուկը, բայց շատ ապրանքներ կան, որոնք էժանացել են։ …Մենք ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս արձագանքեն։ 

Մենք չենք կարող այդ գները զսպել։ Այլ խնդիր է, որ մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի մեր քաղաքացին կարողանա թանկացումներին դիմակայել։ Այդ ամեն ինչին համբերատար պետք է վերաբերվել»: Ի՞նչ է սա՝ ցինի՞զմ, ժողովրդին ծաղրե՞լ, թե սեփական անկարողությունը խոստովանելու տխուր փորձ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, ԿԲ-ն ունեն լծակներ, օրենսդրությամբ տրված լիազորություններ՝ գնաճը զսպելու համար, քանի որ ՀՀ մայր օրենքի՝ Սահմանադրության 83.3 հոդվածում հստակ ասված է. «ՀՀ ԿԲ հիմնական խնդիրը ՀՀ գների կայունությունն ապահովելն է»: 

Այնինչ վարչապետի խոսքերից պարզվում է, որ իրենք չեն կարող իրագործել սահմանադրության այս դրույթը: Եւ ընդհանրապես, իշխանություններն անկարող են ոչ միայն այս հարցում, այլ՝ պետություն կառավարելիս: 

Մեկ փաստ էլ. որքան էլ իշխանությունները համոզեն, թե գնաճը բնական է, պայմանավորված արտաքին գործոններով, միեւնույն է, դրանից իրավիճակը չի փոխվի, եւ ՀՀ քաղաքացու վիճակը չի թեթեւանա, մանավանդ, մի երկրում, որտեղ արդեն որերորդ տարին է՝ ո՛չ աշխատավարձերն են բարձրացնում, ո՛չ կենսաթոշակները, ո՛չ նպաստները, եւ նույն տխուր հեռանկարն է սպասվում նաեւ հաջորդ տարի, ու փոխարենը գնաճի նոր ալիք է սպասվում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: