Բացահայտվել է 26-ամյա կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել վերջինիս նախկին ամուսնուն. ՔԿ

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 26-ամյա բնակչուհու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք  հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել վերջինիս նախկին ամուսնուն:

«2020թ. հունվարի 3-ին՝ ժամը 05:50-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վերք և մարմնի  տարբեր մասերի կտրած-ծակած վերք» մարմնական վնասվածքներով, իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1993թ.: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի նախկին ամուսինն է՝ Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1990թ.:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով  26-ամյա կինը ճանաչվել է տուժող, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքեր, արնանման նյութի հետքերով դանակի բռնակ և շեղբ: Կատարվել են առգրավումներ, առերես հարցաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. հունվարի 2-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 29-ամյա երիտասարդը, ալկոհոլի ազդեցության տակ, նախկին կնոջը սպանելու նախնական դիտավորությամբ գնացել է վերջինիս բնակարան, որտեղ հագին եղած բաճկոնի ձախ ծոցագրպանից հանելով խոհանոցային դանակը՝ հարվածներ է հասցրել նախկին կնոջ՝ կյանքի համար կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում»,- ասված է հաղորդագրությունում: