Վաղ առավոտից փակ է Երևան-Գյումրի ավտոճանապարհը. պատճառն Արսեն Թորոսյանի որոշումն է

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 8-ի վաղ առավոտից Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ փակել են Գյումրի-Երևան միջպետական մայրուղու մի հատվածը: Պատճառն այն է, որ առողջապահության նախարարի որոշմամբ 2020 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է Մարալիկի բժշկական ամբուլատորիա ՊՈԱԿ-ի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորումը:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց բուժհիմնարկի տնօրենի պաշտոնակատար Վռամ Մելիքյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ճանապարհը փակվել է բնակիչների նախաձեռնությամբ, սակայն ակցիային մասնակցում են նաև բուժհիմնարկի աշխատակիցներ:

Մարալիկի բժշկական ամբուլատորիա ՊՈԱԿ-ի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորումը կասեցվում է, քանի որ, ըստ նախարարության, չի ապահովվում տարեկան առնվազն 150 ծնունդ, ինչպես նաև կա սարքավորումների և մասնագետների խնդիր:

Վռամ Մելիքյանը փոխանցեց, որ քիչ անց Մարալիկ է ժամանելու առողջապահության նախարարի տեղակալներից մեկը՝ խնդիրը մասնագետների հետ քննարկելու համար: «Մարալիկին ծննդատուն անհրաժեշտ է, չեմ կարող ասել, թե փակումը ինչ խնդիրներ կառաջացնի: 17 գյուղի է սպասարկում, ծնունդների քանակն է քիչ, դրա համար էլ ուզում են փակել»,- ասաց նա:

Տնօրենի պաշտոնակատարը նշեց, որ նախարարությունը պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկի բաժանմունքն արդիականացնելու և մասնագետներով համալրելու համար: Ըստ նրա՝ այս պահին բաժանմունքում աշխատում է 12 մասնագետ, որոնք գործազուրկ կդառնան, եթե բաժանմունքը փակվի:

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման շուրջ: Դրանում մասնավորապես ասվում է․

«Համաձայն առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941- Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։ Սահմանված թիվը պատահական չէ, քանի որ ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունը արդարացված չէ ծախս-արդյունավետության և թե ինչն առավել կարևոր է՝ մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի:

Բացի դրանից, ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչը ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում ծննդկանի և նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։

Հաշվի առնելով նշվածը՝ բնակչի համար շատ ավելի անվտանգ է ի սկզբանե դիմել կամ շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել շուրջօրյա հերթապահություն իրականացնող, մասնագիտական ներուժ և սարքավորումային բարձր կարողություն ունեցող մոտակա բուժհաստատություն, ինչը կնպաստի մայրական և նորածնային մահացության նվազեցմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությանը։ Հավելենք նաև, որ սա վերաբերում է բոլոր այն ծննդատներին, որոնք չեն բավարարարել այս պահանջները, բացառությամբ որոշների՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով»։

Նշենք, որ Մարալիկի ծննդատան փակման գործընթացը դեռ 2017 թվականից էր սկսվել՝ կրկին նույն հիմքերով: Հավելենք, որ եթե Մարալիկի ծննդատունը դադարեցնի գործունեությունը, ապա Անիի տարածաշրջանի բնակիչները ամենամոտ՝ Գյումրու ծննդատուն հասնելու համար պետք է անցնեն 30-35 կմ ճանապարհ:

Նարեկ Կիրակոսյան