Թոշակների և սպառողական զամբյուղի միջև ճեղքվածքը մեծանում է

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Արդեն պաշտոնապես հայտնի է, որ 2018 թվականին Հայաստանում կենսաթոշակները չեն ավելանա։ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը շուտով կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հավանությանը, թոշակների և աշխատավարձերի աճ չի նախատեսում։

Այսպիսով, կենսաթոշակների չափն արդեն 3-րդ տարին անփոփոխ կմնա։ Կենսաթոշակների ավելացում վերջին անգամ եղել է 2015 թվականի հունվարի 1-ին։ Այդ ժամանակ Հայաստանում բազային կենսաթոշակի չափն ավելացավ 2 000 դրամով՝ կազմելով 16 000 դրամ՝ 2014 թվականի 14 000-ի փոխարեն: Բարձրացավ նաև ստաժի չափը. կենսաթոշակառուների մեկ տարվա ստաժի արժեքը առաջին 10 տարվա դեպքում յուրաքանչյուր տարվա համար սահմանվեց 800 դրամ՝ նախորդ տարվա 700-ի փոխարեն, իսկ 10-ից ավելի տարիների դեպքում՝ ամեն տարվա համար՝ 500 դրամ՝ նախկին 400-ի փոխարեն:

Եթե կենսաթոշակի միջին ամսական չափը 35,8 հազար դրամ էր, 2015 թվականի՝ ավելացման արդյունքում, այն դարձավ 40,4 հազար դրամ։ Ամենաթարմ տվյալներով՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում կենսաթոշակի միջին չափը 40,3 հազար դրամ է, այսինքն՝ ավելի քիչ, քան 2015 թվականին։ Բնականաբար, հաջորդ տարի կենսաթոշակի չափը կմնա նույն մակարդակի վրա։

Ինչո՞ւ կառավարությունը չի ավելացնում կենսաթոշակներն ու պետական հատվածի աշխատավարձերը։ Եթե շատ պարզ ասենք՝ փող չկա։ Եթե ավելի մանրամասնենք, փող կա, սակայն կառավարությունը ավելի նպատակահարմար է գտնում ավելացած եկամուտներն ուղղել ոչ թե սոցիալական ծախսերին, այլ կապիտալ ծախսերին, որպեսզի տնտեսությունն աճի և հետագայում թոշակները սեփական միջոցներով (ոչ թե վարկերի հաշվին) ավելացնելու հնարավորություն լինի։

Ինչպե՞ս է կառավարությունը հանգիստ խղճով որոշում, որ թոշակները կարելի է չավելացնել։ Այդ իրավունքը գործադիրին տալիս է պաշտոնական վիճակագրությունը՝ գնաճի տվյալների տեսքով։ Այսպես, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016 թվականին Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե գնաճ, այլ գնանկում՝ սպառողական գները նվազել են 1,4%-ով։ Իսկ 2017 թվականի առաջին կիսամյակում գնաճը չափազանց ցածր է՝ ընդամենը 0,5%։

Գծապատկեր 1. Կենսաթոշակի միջին ամսական չափը և սպառողական գների աճը՝ 2010-2017թթ.

 

Եթե գները չեն աճել, դեռ մի բան էլ նվազել են, ուրեմն մարդկանց գնողունակությունը չի նվազել։ Այսինքն՝ կարելի է կենսաթոշակների չափը թողնել նույնը, որովհետև նրանք ավելի վատ չեն ապրում գնաճի պատճառով։

Բնականաբար, թոշակառուներն ու ընդհանրապես՝ հասարակությունը, պաշտոնական վիճակագրությանը վերապահումով են մոտենում։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է գներին։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այսօր ապրուստն ավելի էժան է, քան 1,5-2 տարի առաջ։ Մինչդեռ ցանկացած տնային տնտեսուհի այս մասին պնդողներին հակառակը կապացուցի՝ ցույց տալով, թե նախկինում մեկ անգամ տան համար առևտուր անելը որքան էր արժենում, այժմ՝ որքան։

Սակայն անգամ նույն պաշտոնական վիճակագրության մեջ այնպիսի տվյալների կարելի է հանդիպել, որ չափավոր գնաճի մասին հիմնավորումները երկրորդ պլան են մղվում։

Գծապատկեր 2-ում ներկայացված են պարենային զամբյուղի և սպառողական զամբյուղի արժեքները՝ վերջին 1.5 տարվա ընթացքում` ըստ եռամսյակների։

Գծապատկեր 2. Պարենային և սպառողական զամբյուղների գները 2016-2017թթ.՝ ըստ եռամսյակների

 

Հետաքրքիր բան է ստացվում. պաշտոնական վիճակագրությունը մի կողմից փաստում է, որ 2017 թվականին գների աճը չնչին է՝ զրոյին մոտ, մյուս կողմից ցույց տալիս, որ պարենային և սպառողական զամբյուղների գներն աճել են 8-9 տոկոսով։

Օրինակ՝ պարենային զամբյուղի գինը 2017 թվականի 2-րդ եռամսյակում կազմել է 33,8 հազար դրամ, ինչը 9,2%-ով կամ 2847 դրամով շատ է 2016 թվականի չորրորդ եռամսյակից։ Սպառողական զամբյուղի գինն էլ աճել է ավելի քան 5000 դրամով և կազմել 59,8 հազար դրամ։

Ստացվում է, որ միջին կենսաթոշակը գտնվում է այս երկու մեծությունների՝ պարենային և սպառողական զամբյուղների արանքում, սակայն ավելի մոտ է պարենային զամբյուղի գնին։ Սա նշանակում է, որ կենսաթոշակով հնարավոր է մինիմալ սննդամթերք գնել՝ օրգանիզմը անհրաժեշտ կալորիաներով ապահովելու համար, սակայն առաջին անհրաժեշտության մյուս ծախսերը հոգալու համար (կոմունալ վճարներ, հագուստ և այլն) 40 հազար դրամ թոշակը չի բավարարում, անհրաժեշտ է ևս 40 հազար։

Մի կարևոր հանգամանք էլ նշենք։ Վերջերս կտրուկ՝ 20-30%-ով բարձրացան սննդամթերքի որոշ տեսակների՝ մասնավորապես՝ տավարի մսի և կարագի գները։ Սա նշանակում է, որ 2017 թվականի արդյունքներով՝ պարենային զամբյուղն ավելի է թանկանալու, և թոշակով ծայրը ծայրին հասցնելը է՛լ ավելի է դժվարանալու։

Այս ամենը ցույց է տալիս, որ անկախ գնաճի պաշտոնական տվյալներից՝ կենսաթոշակը բարձրացնելու խիստ անհրաժեշտություն մի՛շտ կա։ Սակայն դա անելու համար փողը միշտ չի բավականացնում։

 

Թ. Միքայելյան