Սոցիալական օգնության անվան տակ համայնքի բնակիչներին գումարներ են հատկացվել, ապա գանձվել որպես հարկերի վճարում.  ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՀՀ ՏԿԵ նախարարին

Լուրեր

05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությաբ հիմնավորվել է մարզի Արագածավան համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումների կատարումը:

«Մասնավորապես, պարզվել է, որ վերջինս, օրենքով սահմանված կարգով պատշաճ կազմակերպած չլինելով տեղական հարկերի գանձումը, հարկերի հավաքագրման ցուցանիշներ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2018թ. ընթացքում իր 13 որոշումներով բյուջեում առկա հավաքագրված գումարներից համայնքի 339 բնակիչների հատկացրել է ընդհանուր 13.605.960 ՀՀ դրամ՝ որպես  հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման նպատակներով սոցիալական օգնություն: Այդ շրջանակներում սոցիական օգնության անվան տակ համայնքի թվով 86 բնակիչների հատկացվել են համայնքի ավագանու որոշմամբ և օրենսդրությամբ սահմանված 50.000-ական դրամներից ավելի գումարներ՝ որն ընդհանուր կազմել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.5մլն ՀՀ դրամ: Այնուհետ  տրամադրված գումարները գանձվել է համայնքային բյուջե որպես համայնքի բնակիչների կողմից հարկային պարտավորությունների կատարում՝ հարկերի հավաքագրման բարձր ցուցանիշներ ներկայացնելու նպատակով:

Նշված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար Արագծոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար Ա. Պ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես խափանման միջոց է ընտրվել  ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ:

Նկատի ունենալով, որ վեր հանված իրողությունները կարող են տարածական լինել՝ ընդգրկելով հանրապետության այլ համայնքներ ևս՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ նախարարության լիազորությունների շրջանակներում նման դեպքերը կանխելու և բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:

Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազական հսկողության գործառույթի շրջանկաներում միջոցներ ձեռնարկել տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող կոռուպցիոն քրեական գործերի նախաքննության ընթացքում նմանատիպ սխեմաների հնարավոր առկայությունը ևս քննության առարկա դարձնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: