Վարչապետին կից խորհուրդների վերջին նիստերը տեղի են ունեցել 5-6 տարի առաջ. Վահե Էնֆիաջյան

Լուրեր

03.05.2024 | 09:39
«Վրացական կողմը հրաժարվել է քննարկել Ամերիկայի հետ ռազմավարական գործընկերության հետ կապված հարցերը». ԱՄՆ դեսպան
03.05.2024 | 09:31
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 23:30
Ղրղզստանում զանգվածային միջոցառման ժամանակ բեռնատարը վրաերթի է ենթարկել մոտ 30 երեխայի․ նրանցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում է
02.05.2024 | 23:13
Ադրբեջանի իշխանությունները կրկին չեն արտոնել ընդդիմության հանրահավաքը
02.05.2024 | 22:55
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 22:43
ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է․ Բաքվում ԵՄ դեսպան
02.05.2024 | 22:43
Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
02.05.2024 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.05.2024 | 22:14
Էրդողանը հանդիպել է ՏԻՄ ընտրություններում իշխող ուժին հաղթած ընդդիմության առաջնորդին
02.05.2024 | 22:03
Ուկրաինական Չասով Յարն ամբողջությամբ ավերվել է․ Associated Press
02.05.2024 | 21:52
Բայրամովը Պուտինի հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին
02.05.2024 | 21:47
Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
02.05.2024 | 21:34
Կուլեբան Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել
02.05.2024 | 21:14
Նախկին կուսակցական լինելը չի նշանակում պոտենցիալ հանցագործ լինել․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 21:00
«Սխալ զեկույց են կազմել»․ ԵԱՍՄ հիմնարկի նախկին տնօրենները հերքում են ենթադրյալ չարաշահումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց ու պատասխանի ժամանակ նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին խնդրեց հստակ պատասխանել պարտադրվա՞ծ է զեկուցում այս օրենքը, թե՞ այդ համոզմունքների կրողն է:

Բացի այդ, պատգամավորն անդրադարձավ նաև օրինագծի այն դրույթին, որը նախատեսում է վարչապետին կից խորհրդի ձևավորում:

«Ձեր առաջարկած նախագծի հոդված 6-ում ասվում է «Ընտանեկան բռնության կանխարգելման» վարչապետին կից խորհրդի ձևավորման մասին: Այժմ վարչապետին կից գործում է 20-ից ավելի խորհուրդ: Մասնավորապես, մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ խորհուրդը, գիտատեխնիկական խորհուրդը, գործարարության աջակցութայն խորհուրդը: Ի դեպ, գործարարության աջակցութայն խորհրդի  վերջին նիստը տեղի է ունեցել 2011 թվականին: Այսինքն՝ այս  խորհուրդների վերջին նիստերը տեղի են ունեցել 5-6 տարի առաջ, ի՞նչ լավատեսության մասին եք ուզում խոսենք»,- դժգոհեց Վահե Էնֆիաջյանը:

Վիգեն Քոչարյանը նախ նշեց, որ այդ խորհուրդները կարևոր օղակ են հանդիսանում  գործադիր իշխանության և հանրության երկխոսության համար:

«Ես բոլորի գործունեությանը տեղյակ չեմ, բայց կարող եմ ասել, որ գործարարության աջակցման խորհրդի նիստերին ես մասնակցել եմ մի քանի ամիս առաջ»,- պատասխանեց Վիգեն Քոչարյանը՝  նշելով, որ խորհուրդների գործունեությունը պետք է ավելի լավ լուսաբանվի, որ այդ տեսակ հարցադրումներ չլինեն:

Մանրամասները՝ տեսանյութում: